
Այսու Թեհրանի Հայոց Թեմի մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ հովանաւորութեամբ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, չորեքշաբթի 31 դեկտեմբեր 2025-ին, Նոր Տարւայ գիշերւայ առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի հետեւեալ եկեղեցիներում՝
• Ս. Սարգիս եկեղեցի
• Ս. Աստւածածին եկեղեցի
• Սրբ. Թարգմանչաց եկեղեցի
• Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի
• Սրբ. Վարդանանց եկեղեցի
• Ս. Մինաս եկեղեցի
Ս. Սարգիս եկեղեցում, Ս. եւ Անմահ Պատարագը մատուցելու է Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը:
• Սկիզբ Ս. Պատարագի ժամը 24:00-ին
• Սրբազան Հօր Պատգամ ժամը 00:45-ին
Յայտնենք նաեւ, որ նախորդ տարիների աւանդութեան համաձայն, հինգշաբթի 1 յունւար 2026-ին, առաւօտեան ժամը 10:30-ին, Նոր Տարւայ առիթով Ս. եւ Անմահ Պատարագ է մատուցւելու Թեհրանի բոլոր եկեղեցիներում:
Երկուշաբթի, 5 յունւար 2026-ին, Ծննդեան Ճրագալոյցի առիթով մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ:
Սրբ. Թարգմանչաց եկեղեցում, Ս. Պատարագը մատուցելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը:
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, Ս. Պատարագը մատուցելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
• Սկիզբ ժամերգութեան ժամը 4:30-ին
• Ս. Պատարագ ժամը 5:30-ին
Երեքշաբթի, 6 յունւար 2026-ին, Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի տօնի առիթով, տեղի է ունենալու կրօնական արարողութիւն Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում: Ս. Պատարագի աւարտին կատարւելու է Ջրօրհնէքի արարողութիւն ի յիշատակ մեր Տիրոջ Յիսուս Քրիստոսի Ս. Մկրտութեան:
Ս. Սարգիս եկեղեցում, Ս. Պատարագը մատուցելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:
Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում, Ս. Պատարագը մատուցելու եւ քարոզելու է Հոգշ. Տ. Աբրահամ Աբղ. Ճուլֆայեանը:
• Սկիզբ ժամերգութեան առ. ժամը 8:30-ին
• Ս. Պատարագ առ. ժամը 10:00-ին
• Քարոզ առ. ժամը 11:00-ին
• Ջրօրհնէք կս. ժամը 12:00-ին
Չորեքշաբթի, 7 Յունւար 2026-ին, Յիշատակ Մեռելոց է: Այս առիթով մեր երկու գերեզմանատներում՝ Դուլաբի Ս. Յովհաննէս Կարապետ եւ Բուրստանի Ս. Ստեփանոս մատուռներում մատուցւելու է Ս. եւ Անմահ Պատարագ, որից յետոյ տեղի է ունենալու հոգեհանգստեան հանդիսաւոր արարողութիւն հայոց ազգի համայն ննջեցեալների հոգիների խաղաղութեան համար:
• Սկիզբ Ս. եւ Անմահ Պատարագի առ. ժամը 9:30-ին
Մեր հաւատացեալ ժողովրդի զաւակներին հրաւիրում ենք, որ տօնական այս օրերին եկեղեցի փութան աղօթելու եւ ծնեալ Փրկչի օրհնութիւնը հայցելու:
ԴԻՒԱՆ ԿՐՕՆԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ