Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԿՈՉ ԶԳԱՍՏՈՒԹԵԱՆ ԵՒ ԳԻՏԱԿՑՈՒԹԵԱՆ

Այսօրւայ աշխարհի  ամէն մի ժողովուրդ ունի իր ազգային եւ կրօնական արժէքներն ու հաւատալիքները:  Խաղաղ ու ներդաշնակ գոյակցութեան երաշխիքներից մէկն է փոխադարձ յարգանք ու սէր ունենալն է միմեանց նկատմամբ: Աստւածաշունչը մեզ յուշում է, որ բոլորս Աստծու զաւակներն ենք եւ հետեւաբար կոչւած ենք Աստծու բարիքները միասնաբար վայելել:

Որեւէ մի անհատ իր կրօնի իւրայատկութիւնը պիտի չտեսնի այլ կրօնի վարկաբեկման մէջ, ընդհակառակը փոխադարձ սիրոյ եւ յարգանքի ապրումներով պիտի մօտենան միմեանց:

Իւրաքանչիւր կրօն ունի իր սրբութիւնները, հաւատքի հերոսներն ու նւիրեալները եւ բնականաբար դրանք տւեալ կրօնի հետեւորդների համար խիստ յարգելի նւիրականութիւններ են: Ճիշտ չէ, որ մի կրօնի սրբութիւնը կամ հերոսը, նահատակը, այլ կերպարանքով ներկայացւի այն աստիճան որ մի այլ կրօնի հետեւորդների մօտ զգայնութիւններ յառաջանան:

Իրանեան մեր հայրենիքում եւ մեր Շիի հայրենակիցների կրօնական բարեպաշտութեան մէջ Մուհարրամ ամիսը եւ նրա հետ կապւած Իմամ Հուսէյնի նահատակութիւնը բացառիկ տեղ եւ յարգանք ունի: Մեր ակնկալութիւնն ու սպասումը այն է, որ մեր իրանցի եղբայրները իրենց կրօնական-բարեպաշտական զգացումներն ու ապրումները կենտրոնացնեն իրենց հոգեւոր կրօնական արժէքների վրայ առանց վիրաւորելու իրենց քրիստոնեայ հայրենակիցների կրօնական զգացումները եւ միւս կողմից էլ մեր հայրենակիցներից ակնկալում ենք զգաստութիւն եւ հաւասարակշռւած վերաբերմունք մեր իսլամ հայրենակիցների կրօնական զգացումների նկատմամբ:

Այս առիթով մեր կոչը մեր ժողովրդի զաւակներին այն է, որ յանձնառու հաւատարմութեամբ կառչած մնան իրենց հոգեւոր եւ կրօնական հաւատալիքների եւ արժէքներին եւ խուսափեն ընդհանրապէս լրատւական եւ լսատեսողական լրատւամիցոջներին առջեւ արտայայտւել կրօնական այնպիսի նիւթերի շուրջ որոնց էութեան անտեղեակ են:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ