Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զրոյց՝ Թ. Հ. Թ. Ուսանողական ֆոնդի մարմնի ատենապետ Արա Թումանեանի եւ ատենադպիր Քարմելլա Յարութիւնեանի հետ

Ֆոնդի բարերարների յատկացրած գումարները ժամանակին շօշափելի եւ բաւարար են եղել:

Միգուցէ, եթէ ժամանակին այդ գումարները յատուկ ծրագրով հասութաբեր ձեռնարկի յատկացւէր եւ դրա հասոյթը տրամադրւէր ֆոնդին աւելի արդիւնաւէտ լինէր, սակայն ժամանակի ընթացքում երկրի տնտեսական վիճակից ելնելով այդ գումարները արժեզրկւեցին, եւ Թեմական խորհուրդը ժամանակին այս արժեզրկումը փոխարինելու համար զգալի գումար ներդրեց, որով հնարաւոր եղաւ շարունակել  ֆոնդի աշխատանքները:

Անցնող տասնամեակներում ժամանակին տարին 10 ուսանողի էինք հովանաւորում, Թեմական խորհրդի ներդրումով, այս թիւը հասաւ տարեկան շուրջ 50 ուսանողի, սակայն Թեմական խորհրդի հետ համաձայնեցւել է, որ այս տարի 100 ուսանողների հովանաւորենք:

Թեմական խորհուրդը ընդհանրապէս այն կարծիքին է, որ որեւէ կարիքի մէջ գտնւող ուսանող չմերժւի, Սրբազան Հայրը եւս մեզ յորդորել է, որ ըմբռնումով մօտենանք դիմորդ ուսանողին:

Անշուշտ ներկայ ուսանողներին ընտրելու կամ ճշտելու համար, թէ ով է կարիքաւորը՝ աշխատում ենք բծախնդիր լինել եւ փորձում ենք իրապէս կարիքաւոր ուսանողներին ընթացք տալ եւ ընդունել:

Նպաստը ստանալու համար ուսանողը իր վկայականը եւ յաջորդ թերմի առարկայանիշը (انتخاب واحد) բերում է եւ ստուգելուց յետոյ նպաստը  շարունակւում է: Ուսանողի թւանշանը չպէտք է 14-ից ցածր լինի, հակառակ դէպքում կը զրկւի նպաստից:

Պատահում է, երբ ուսանողը ինքը թւանշանի ցածր լինելով, իր վկայականը չի ներկայացնում, սակայն, երբ բարելաւում է իր ստացած նիշը, շարունակւում է նպաստը: Իսկ նպաստը քաջալերում է մեր սիրելի ուսանողներին աւելի աշխատելու եւ բարձր նիշերով փոխադրւելու: 

Ուսանողական ֆոնդը համագործակցում է նաեւ Հայ համալսարանականների միութեան հետ, որոնք եւս նպաստ են մատակարարում կարիքաւոր ուսանողներին եւ յաճախ պատահում է, որ դիմորդը մեր ֆոնդի չափանիշերը չի լրացնում եւ նրան փոխանցում ենք յիշեալ միութեան:

Բացի տարեկան նպաստը, պատահում են դէպքեր, երբ ուսանողը յաւելեալ գումարների կարիք է զգում, նման դէպքում եւս խնդիրը քննարկելուց եւ Թեմական խորհրդի համաձայնութիւնը ստանալուց յետոյ, վճարւում են այդ գումարները:

Դիմորդների 80 տոկոսից աւելին ոչ-միութենականներ են, ունեցել ենք  շրջանաւարտներ, որոնք այսօր ներգրաււած են ազգային կեանքում, աշխատում են տարբեր կառոյցներում, սակայն զգալի մեծամասնութիւնը աւարտելուց յետոյ, անցնում են իրենց անձնական կեանքին եւ որեւէ կապ չեն պահում ֆոնդի հետ:

Քարոզչականի համար այցելել ենք դպրոցներ եւ բարձր դասարանցիների համար բացատրել ենք բարձրագոյն ուսման կարեւորութիւնը եւ նրանց տեղեկացրել ենք ֆոնդի գոյութեան մասին եւ քաջալերել ենք օգտւելով ֆոնդից՝ շարունակեն ուսումը համալսարանում:

Շատ ցանկալի է, որ մենք կարողանանք բոլոր հայ ուսանողներին օժանդակել ուսումը աւարտելու համար:

2015-2016 ուսումնական տարում 21 դիմորդ ենք ունեցել, որոնցից 12-ին ընդունել ենք, իսկ մերժւածներն էլ երկար քննարկումից յետոյ են մերժւել: Տարւայ ամբողջ ընթացքում կարիք ունեցող ուսանողները հնարաւորութիւն ունեն դիմելու մեզ:

Անցնող տարում մենք յայտարարութիւն՝ բաներ փակցրեցինք Թեհրանի բոլոր եկեղեցիներում, որպէսզի որեւէ կարիքաւոր ուսանող դուրս չմնայ եւ հնարաւորութիւն ունենայ դիմելու մեզ, որի արդիւնքում  Հեշմաթիէ քաղաքամասից շատ դիմորդներ եղան:

Դիմորդները պէտք է տեղեակ լինեն, որ մենք նպաստը յատկացնում ենք իւրաքանչիւր թերմի աւարտին, երբ ուսանողը ներկայացնում է իր վկայականը: Նպաստը տրւում է 

Թեհրանի թեմին կապւող բոլոր շրջաններում ապրող ուսանողներին:

Ուսանողական ֆոնդը եւս կարեւոր է եւ պիտի գտնւի նւիրատւութիւն ստացողների ցուցակում եւ ցանկացողները օժանդակեն այս ֆոնդին:

Ներկայում բանկերի պահ դրւած դրամների տոկոսի իջեցման պատճառով պակասել է մեր եկամուտը, որով նաեւ պակասել է մեր օգնութեան ուժը: 

Ուստի՝ կոչ ենք ուղղում մեր հայրենակիցներին ցանկութեան դէպքում նաեւ նւիրատւութիւն կատարեն Ուսանողական ֆոնդին:

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ