Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Գումարւեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի 22-րդ նիստը

Աւելի քան 30 պատգամաւորների մասնակցութեամբ երէկ՝ հոկտեմբերի 27-ի երեկոյեան, ազգային առաջնորդարանի դահլիճում գումարւեց Թ.Հ.Թ. Պատգամաւորական ժողովի հերթական՝ 22-րդ նիստը:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի նախագահութեամբ նիստը մեկնարկւեց Տէրունական աղօթքով և «Զգործս ձեռաց մերոց» յաջողութեան մաղթանքով, որից յետոյ ժողովը վարեց ժողովի Ա. Ատենապետ՝ Գէորգ Վարդանեանը:

Ժողովի օրակարգը յագեցած էր 8 կէտերով: Ներկաների թւային պատկերի ստուգումից եւ նախորդ նիստերի արձանագրութիւնների մասին բացատրութիւններից յետոյ, օրակարգի 4-րդ գլխի տակ ժողովը ունկնդրեց Պատգամաւորական ժողովի յանձնաժողովների զեկոյցները, որոնցից զեկոյց ներկայացրեց՝ Հանրային-հասարակական յանձնաժողովից՝ Սեդա Թարվերդեանը:

Յաջորդ բաժնում, առիթ տրւեց 2 պատգամաւոների, իւրաքանչիւրը 5-րոպէների սահմանում ազատ ելոյթներ ունենալ: Համայնքի մշակութային հարցերի, երիտասարդների մօտ հայկական մշակոյթը զարգացնելու և միութիւնների ծաւալած աշխատանքների նաև այդ բնագաւառում ազգային գործադիր մարմինների առաքելութեան մասին արտայայտւեց՝ Արա Շահվերդեանը: Իսկ դկտր. Էլիպս Մասեհեանը ներկաների ուշադրութեանը յանձնեց հասարակական մի շարք հոռի և մտահոգիչ երևոյթներ:

Օրակարգի 5-րդ եւ 6-րդ կէտերի տակ Կրօնական եւ Թեմական խորհուրդները մանրամասն զեկուցեցին իրենց եռամսեայ կատարած եւ ընթացիկ աշխատանքների մասին:

Կրօնական խորհուրդը զանազան գլուխների տակ ամփոփեց տարբեր առիթներով իրականացւած կրօնական և ազգային արարողութիւնների, կատարւած զանազան ուխտագնացութիւնների, միջեկեղեցական և միջկրօնական աշխատանքների, հրատարակւած գրքերի ու պրակների, նաև երիտասարդական, ուսուցողական բնագաւառներում ծաւալած և ընթացիկ եռամսեայ աշխատանքները: Սոյն զեկոյցներն ընթերցեց Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը:

Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի համապարփակ զեկոյցը ներկայացրեց՝ Հրայր Շահնազարեանը, անդրադառնալով Թեմական խորհուրդի,Կրթական խորհուրդի, և յարակից տարբեր մարմինների, ինչպէս Շինարարական ,Կարիքաւորներին Օժանդակող, Յարաբերական, Ա.Աւետիսեան Ազգ. Բուժարանի խնամակալ մարմինների, Գերեզմանատների վարչութիւնների, Ուսանողական ֆոնդի, Արտակ Մանուկեան թանգարանի, Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի յանձնախմբի, Հայաստանի Համահայկական Խաղերի համար կեանքի կոչւած յանձնախմբի, Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ զինւորների արժէքների պահպանման յանձնախմբի, Թեհրանի Հայոց Թեմին առընչող շրջանների կատարւած և ընթացիկ աշխատանքների մասին:

Զեկոյցից յետոյ, պատգամաւորներին երկու ցանկով հարցումների առիթ տրւեց, որոնց սպառիչ պատասխաններ տւեցին Թեմական խորհրդի ատենապետ Ռուբիկ Կարապետեանն ու միւս անդամները:

Յաջորդ գլխի տակ, Հաշւեքննիչ մարմինը ժողովին յանձնեց իր եռամսեայ աշխատանքների զեկոյցը:

Ընդմիջումից յետոյ, ժողովն զբաղւեց վերջին օրակարգով և ժողովը վարեց ժողովի Բ. ատենապետ՝ Նորայր Արամեանը: Այս օրակարգով, ժողովն զբաղւեց Իրանում ՀՀ դեսպանատան նոր շէնքի կարգավիճակի շուրջ Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի նամակի քննարկումով, որի արդիւնքում, պատգամաւորական ժողովը միաձայնութեամբ որոշեց դեսպանատան ներկայի շէնքը, Վաչէ Յովսէփեանի համալիրով փոխարինելու հանգամանքի շուրջ կատարւի պարտն ու պատշաճը:

Ժողովին ներկայ էր Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ դկտր. Կարէն Խանլարեանը:

Վերջում, եզրափակիչ խօսքով եւ յաջողութեան մաղթանքով արտայայտւեց Թ. Հ. թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 14 Փետրւարի 2024;
Տօն Տեառնընդառաջի

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Արտաքսման կիրակի

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի (Մեծ պահքի երրորդ կիրակի)

Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ