Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Եկեղեցական Խորհրդների Յետմիջօրեայ Համագումար Ազգային Առաջնորդարանի Դահլիճում

Թեմիս Կրօնական Խորհրդի կազմակերպութեամբ, թւականիս ուրբաթ 30 հոկտեմբերի ճաշից յետոյ ժամը 4:00-ին, Ազգային Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհրդների յետմիջօրեան համագումարը: Համագումարին նախագահում էր Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որին ներկայ էին նաեւ Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Ռուբիկ Կարապետեանն ու անդամներից՝ պրն. Վարդան Բաբախանեանը:

Համագումարի անդամների կողքին մասնակցում էին նաեւ քահանայ հայրեր: Համագումարը ընդգրկում էր գլխաւոր երկու բաժին. առաջինը՝ աստւածաշնչական սերտողութիւն եւ դասախօսութիւն եւ երկրորդը՝ եկեղեցու ներքին կեանքը յուզող որոշ հարցերի քննարկում, պարզաբանում, կարծիքների փոխանակում եւ լուծման առաջարկներ:

Համագումարը սկսւեց «Տէրունական» եւ «Զգործս ձեռաց մերոց...» աղօթքների արտասանումով, որին յաջորդեց Թեմիս Առաջնորդ Սրբազան Հօր ողջոյնի խօսքը ուղղւած ներկաներին եւ ապա Աստւածաշնչական սերտողութիւնը, որ ներկայացրեց՝ Թեմիս Առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Արք. Աշգարեանը, նիւթ ունենալով՝ «Ծառայութեան էութիւնն ու հասկացողութիւնը Աւետարանների եւ առաքելական նամակների պրիսմակից դիտւած եւ այն մեր առօրեայ կեանքում կիրառելու անհրաժեշտ մօտեցումն ու ըմբռնումը», որով շեշտւեց ծառայութեան աստւածային շնորհ եւ աստւածատուր պարգեւ լինելու հանգամանքը, թէ տւեալ ծառայութիւնը որպէս աստւածային շնորհի ի գործ դրման ապացոյց, պէտք է անշահախնդիր լինի եւ անանձնական: Թէ ծառայութիւնը որպէս միջոց, մեզ Քրիստոսանմանութեան է բարձրացնելու՝ մեր սիրոյ եւ խոնարհութեան անկեղծ կիրառումովը: Թէ ծառայութիւնը պէտք է գործադրւի Աստծու մեզ տւած կարողութեամբը եւ ոչ թէ մեր սեփական ճիգերովը, այլապէս իր նպատակին չի ծառայելուձ: Թէ ծառայութեան դրդապատճառը լինելու է եկեղեցու բարօրութիւնն ու պայծառութիւնը ինչպէս նաեւ՝ հաւատացեալի օգուտը, բարիքը, հոգեմտաւոր աճը, զարգացումն ու հասունութիւնը: Թէ ի՞նչ է պահանջւում ծառայողից՝ հաւատարմութիւն եւ իմաստութիւն, որպէսզի իրեն տրւածը ճշգրտօրէն կատարի (ակնկալւած ժամանակին ու տեղին) եւ իմանայ, թէ ի՛նչպէս Ս. Հոգով աճեցնի իր պարգեւներն ու կարողութիւնները եւ արդիւնաբեր դարձնի իր ծառայութիւնը: Թէ ինչպէս ծառայողը իր ծառայութիւնը մատուցելու է ինքնուրացութեամբ եւ շնորհակալ ու երախտապարտ հոգով եւ թէ, ինչպէս ծառայութեան հիմնական նպատակը լինելու է ոչ ուրիշ բան եթէ ոչ՝ «Ամէն ինչում Աստծու փառաւորումը Յիսուս Քրիստոսի միջոցով» (Ա.Պտ 4.11):

Աստւածաշնչական սերտողութիւնից յետոյ Թեմիս Բարեջան Առաջնորդ Սրբազան Հայրը ներկայացրեց «Եկեղացական խորհուրդ կառոյց եւ իր առաքելութիւնը» շահաբեր ու դաստիարակիչ թեման, շեշտելով եւ բացայայտելով, թէ ըստ էութեան ի՞նչ է եկեղեցական խորհրդների գործունէութեան եւ առաքելութեան բնոյթը, հիմք ունենալով Աստւածաշնչի «Առաքեալների Գործերը» գրքի 6-րդ գլուխը:

Առաջին բաժնի զոյգ ներկայացումներից յետոյ առիթ տրւեց հարց-պատասխանի եւ ապա կարճ դադարից յետով շարունակւեց համագումարի երկրորդ բաժինը, որը աւելի քննարկման նկարագիր ունէր, որտեղ արծարծւեցին յատկապէս պսակադրութեան եւ մկրտութեան խորհրդների կապւած՝ ճշտւած ժամերը չյարգելու պատճառով յառաջացած լուրջ դժւարութիւնների եւ անհամութիւնների դժւարութիւնները, ինչպէս նաեւ՝ բոլոր եկեղեցիներում ներքին իմաստով երգեցիկ խմբերի անդամների պարտականութիւնների եւ պատասխանատւութիւնների առնչւած կարգաւորումների եւ դասաւորումների միաձեւութեան իրավիճակը եւ այլ յարակից հարցեր: Այս բաժնում, բաւականին աշխոյժ եւ իրապաշտ  մօտեցումով մասնակցութիւն ունեցան ներկաները, ինչը երկուստէք թէ՛ օգտակար, թէ՛ լուսաբանիչ եւ թէ՛ թելադրիչ էր բոլորի համար, այն՝ ինչ վերաբերում էր որպէս լուծում կայացւելիք յետագայի որոշումներին եւ փոփոխութիւններին:

Աւարտին, Առաջնորդ Սրբազան Հայրը մեծապէս գնահատելով ներկաների դրական ու շինիչ մասնակցութեան ոգին, յոյս յայտնեց, որ բոլորն էլ, որպէս Աստծու եւ Հայ եկեղեցու զաւակներ եւ նոյն նպատակի ու առաքելութեան իրականացման համար կոչւած գործակիցներ, սիրոյ համագործակցութեամբ կը կարողանան միշտ բարիին համար գործել ու ծառայել: Եւ երեկոյեան ժամը 8:30-ին «Պահպանիչով» իր աւարտին հասաւ համագումարը:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ