Հովանաւորութեամբ և ներկայութեամբ Թ. Հ. Թեմի բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի, 2016 թւականի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցաւ Հայոց Ազգային «Գոհար» միջնակարգ տղայոց դպրոցի 9-րդ և Գ. միջնակարգ դասարանների աւարտական հանդէսը, նոյն դպրոցի «Մուդոյեան» սրահում:
Սոյն ձեռնարկին ներկայ էին նաև Հայ Աւետարանական եկեղեցու հովիւներ՝ վեր. Սերգէյ Շահվերդեանն ու Միշէլ Աղամալեանը, Թ.Հ.Թ. Կրթական Խորհրդի ներկայացուցիչ՝ պրն. Սարօ Աւագեանը, ծնողական խորհրդի նորակազմ և նախկին անդամները, շրջանաւարտ դպրոցականներն ու ծնողները:
{gallery}201610/2016101802{/gallery}