Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմինը զրուցել է մի քանի եկեղեցական խորհրդների հետ, և հակիրճ զեկոյցներից մէկը ներկայացնում ենք ստորև:
Ս. Աստւածածին եկեղեցւոյ խորհրդի ատենապետ՝ պրն. Յովիկ Բէգլարեանը զեկուցեց՝
2015 թւի յուլիսի 5-ին գումարւեց մեր առաջին նիստը, որտեղ աշխատանքի բաժանում եղաւ ըստ հետևեալի՝
- Պրն. Յովիկ Բէգլարեան՝ ատենապետ
- Պրն. Լևիկ Հայրապետեան՝ փոխատենապետ
- Տկն. Արինէ Զոհրաբեան՝ ատենադպիր
- Տկն. Յասմիկ Խալաֆեան՝ գանձապահ
- Տկն. Թագուհի Ղարէ Մաթրոսեան՝ գոյքապահ
- Տկն. Հերմինէ Արշակեան՝ անդամ
- Տկն. Ժաքլին Չհարմահալեան՝ անդամ
- Պրն. Թոմիկ Յարութիւնեան՝ անդամ
Կազմի անդամ էր նաև տկն. Նւարդ Բաղդասարեանը, որը ներկայացրել է իր հրաժարականը:
Եկեղեցում, մինչ այժմ կատարել ենք հետևեալ աշխատանքները՝
- Նորոգւել են եկեղեցու աթոռների խաչերը
- Բակի ջրերի խողովակների, ծորակների և յարակից գործիքները ևս նորոգւել և կարգին վիճակի են բերւել
- Եկեղեցու ձայնի սարքաւորումը խնդիրներ ունէր, բայց հիմա նորոգւել է
- Աւելացրել ենք եկեղեցու դպրաց դասի վճարումները
- Ընթացքի մէջ է եկեղեցու ապակիների վիթրայ նկարչութեամբ զարդարելը, որը յոյսով ենք կաւարտւի մինչև 6 ամիս
Այս ընթացքում Ս. Աստւածածնի տօնի առիթով եկեղեցում մատուցւել է Ս. Պատարագ, որին նախագահել է Թ. Հ. Թեմի Առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Արարողութիւնից յետոյ, խորհրդիս կողմից ընդունելութիւն էր կազմակերպւել Սրբազան Հօր և միւս հիւրերի պատւին:
Ապագայի համար ունենք որոշ բարեկարգման և մասամբ շինարարական ծրագրեր: Նաև ծրագրել ենք եկեղեցու արտաքին կողմի լուսաւորման խնդիրները լուծել և աւելի գունեղ դարձնել այն: Մտածում ենք իրադրութիւնը աւելի մանրակրկիտ վերահսկելու համար տեսախցիկներ տեղադրել յարմար վայրերում:
Ս. Աստւածածին եկեղեցու 70-ամեակի նախօրէին մտածում ենք առաւել աշխուժացնել եկեղեցին, կազմակերպելով տարբեր խմբերի, մասնաւորաբար աշակերտութեան, այցելութիւնները և նրանց ծանօթացնելու մեր 70-ամեայ պատմութեանը:
Յոյսով ենք կարողանանք առաւել նորութիւններ մտցնել մեր ապագայ ծրագրերում, որպէսզի դրանք աւելի հետաքրքիր լինեն մեր համայնքի համար: