×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201702/2017021302
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201702/2017021302

Հանդիսաւոր Ս. Պատարագ և Մատաղօրհնէք՝ Ս. Սարգիս Զօրավարի տօնի առիթով

Շաբաթ 12 փետրւարին,  Ս. Սարգիս Զօրավարի և իր որդւոյն՝ Մարտիրոսի տօնի աօիթով, մատուցւեց հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ Ս. Սարգիս եկեղեցում, պատարագեց եւ յաւուր պատշաճի քարոզեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: Սոյն տոնը նաև անւանակոչութեան տօնն է Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցուն:

Սրբազան Հայրն իր քարոզի ընթացքին ասաց՝ «Եկեղեցին ոգեկոչում է իր սրբերի յիշատակը: «Սուրբ» բառը ինքնին բնորոշիչ յատկանիշ է, որով բացատրւում է ենթակայի ինչպիսի անձ լինելը: Աստւածաշնչեան հասկացողութեամբ, սուրբ նշանակում է տարբեր: Մէկը, որ յատուկ առաքելութիւն և յատուկ կոչում ունի. Մէկը, որ միևնոյն ժամանակ կոչւած է իր կեանքով լինելու ուղեցոյց իր շրջապատի համար»: «Ս. Սարգիս Զօրավարը, այն Սարգիսն էր, որ տարբերւեց միւս Սարգիսներից և մարդկանցից և իր հաւատակիցներից, իր կեանքով, իր գործունէութեամբ, իր հաւատով ու նւիրւածութեամբ, յանձնարութեամբ և ի վերայ ամենայնի, իր նահատակութեամբ»: «Արդարօրէն Ս. Սարգիսը մեր կողմից ընդունւած, սիրւած և յարգւած այն բացառիկ սուրբերից է եղել, որ նաև մեր ժողովրդի գրական կեանքի մաս է կազմել և ներշնչել է միաժամանակ գրողներին և հեղինակներին»:

Իր քարոզի մի այլ բաժնում շեշտեց, որ՝«Ս. Սարգիս Զօրավարը և իր նման հարիւրաւոր և հազարաւոր սուրբեր, Քրիստոսի եկեղեցու կեանքում ամէն տւեալներ ունէին ամենահանգիստ և հեշտ կեանքն ապրելու, բայց չարչարւեցին, որովհետև հաւատացած էին Քրիստոսին: Սրբերի նահատակութեան պարագան, Քրիստոսի եկեղեցու կեանքում, ամենանւիրական և բարձրագոյն հանգրւանն է, որով անձը վկայում է Քրիստոսին և իր հաւատքին»:

Սրբազան Հայրն աւելացրեց՝ «Այսօրւայ մարդկային կեանքը երբ դիտում ենք իր տեղական, շրջանային և համաշխարհային վիճակով կը տեսնենք, որ ամէն մի անհատ, ամէն մի ազգ այսօր համաշխարհայնացած երկրագնդի մէջ, պիտի բնորոշւի և զատորոշւի իր ինքնուրոյնութեամբ ու մեր պարագային, մեր ինքնուրոյնութիւնը բնորոշող ճշմարտութիւնը մեր եկեղեցին է և մեր եկեղեցուց ճառագայթող քրիստոնէական հաւատքը, սէրը և յոյսը»:

Պատարագի աւարտին տեղի ունեցաւ մատաղի օրհնութիւն և ապա հոգեհանգստեան արարողութիւն եկեղեցու հիմնադիր բարերարների՝ Սարգսեան ընտանիքի մահացած անդամների հոգիների խաղաղութեան համար, առողջութիւն ու Աստւածային առաջնորդութիւն մաղթելով իրենց զաւակներին և թոռներին:

Այնուհետև, հաւատացեալ բարերարների խորհրդի և մատաղի նւիրատւութեամբ, Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդը, պատրաստել էր աւանդական հերիսա, որը բաժանւեց բոլոր հաւատացեալներին:

Նոյն օրը, ճաշին, այս տօնի առիթով, Ս. Սարգիս եկեղեցու խորհուրդը, Հ.Բ.Ը. Միութեան սրահում, ճաշկերոյթ էր կազմակերպել, քահանայած դասի, Թեհրանի բոլոր եկեղեցիների խորհրդների անդամների, դպրաց դասի, Ս. Սարգիս եկեղեցու բարերարների համար:

{gallery}201702/2017021302{/gallery}