Կիրակի թւականիս յուլիսի 16-ին, Թեհրանի բոլոր եկեղեցիներում տօնակատարւեց Յիսուս Քրիստոսի պայծառակերպութեան տօնը:
Սուրբ Սարգիս եկեղեցում Կրօնական արարողութիւնը նախագահում էր Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ. Ս. Արք. Սարգսեանը: Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց ձեռամբ Արժ. Տ. Արիստակէս. Քհնյ. Շահմիրեանի։
Այսու ուրախութեամբ մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 23 Յուլիս 2023-ին, յընթացս Ս. պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում, ընթերցւելու է Ս. Աթոռիս Վեհափառ Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. կաթողիկոսի Կոնդակը՝ նւիրւած Հայ եկեղեցու մեծանուն Հայրապետ Ս. Ներսէս Շնորհալու վախճանման 850-ամեակին:
Մեր հաւատացեալ ժողովրդին հրաւիրում ենք, որ այդ օրը անպայմանօրէն եկեղեցիներում ներկայ լինեն եկեղեցական արարողութեանց լսելու Վեհափառ Հայրապետի Կոնդակը եւ հաղորդւելու Ս. Ներսէս Շնորհալի Հայրապետի կեանքի խորհուրդով:
ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Ազգի գոյութիւնն ու ինքնութիւնը պայմանաւորւած է նրա հողով, հայրենիքով, պետականութեամբ, լեզւով ու մշակոյթով։ Լեզուն ազգի հիմքն է։ Ամէն ազգ ապրում է իր լեզւով։ Սա միակ տարրն է, որը տարբերութիւն է դնում ազգերի միջեւ:
Սփիւռքում մեծագոյն մարտահրաւէրը լինելու է՝ մնալ հայ, պահել մեր ինքնութիւնը եւ գոյատեւել որպէս հայ ազգի արժանաւոր զաւակներ, որը կիրականանայ միայն ու միայն Հայեցի Դաստիարակութեամբ:
Երեքշաբթի, 11 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն իր գրասենեակում հիւրընկալեց յատուկ հրաւէրով Թեհրան ժամանած ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Պատիւ ունեմ» խմբակցութեան անդամ Աննա Մկրտչեանին եւ ՀՀ ԱԺ պատգամաւոր, «Հայաստան» խմբակցութեան անդամ Գեղամ Մանուկեանին:
Երկուշաբթի, 10 յուլիս 2023 թւականին, Սրբ. Թագմանչաց եկեղեցուն կից «Նայիրի» սրահում տեղի ունեցաւ Թեհրանի կուսակալութեան եւ Թեմական խորհրդի համագործակցութեամբ ժողովրդին սոցիալական ծառայութիւններ տրամադրելու նպատակով, կազմակերպւած քաղաքացիների եւ սոցիալական պետական զանազան հիմնարկութիւնների միջեւ դէմ առ դէմ հանդիպումը:
Երեքշաբթի, 11 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Իսլ. Մշակոյթի եւ Առաջնորդութեան նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների մշակութային աշխատանքների բաժնի տնօրէն պրն. Ալիփուրին, կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու եւ փորձագէտ օր. Մոբարհանին եւ նրանց ընկերակցող պրն. Իւսէֆիին:
Այսու Թեհրանի մեր սիրելի ժողովրդի զաւակներին յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 16 Յուլիս 2023 թւականին, Տօնն է Այլակերպութեան Տեառն Մերոյ Յիսուսի Քրիստոսի (Վարդավառ): Այլակերպութեան տօնը մեր եկեղեցու հինգ մեծ տօներից է:
Արդարեւ այս առիթով, Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում մատուցւելու է հանդիսաւոր Ս. եւ Անմահ Պատարագ:
Սկիզբ ժամերգութեան ժամը 9:00
Ս. պատարագ ժամը 10:00
Քարոզ ժամը 11:00
Երկուշաբթի 17 Յուլիս 2023 Յիշատակ Մեռելոց է:
Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցում կրօնական արարողութեանց նախագահելու եւ քարոզելու է թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:
Այսու մեր եկեղեցու հաւատացեալներին հրաւիրում ենք ներկայ լինելու ս. պատարագի արարողութեան, հաղորդւելու համար Քրիստոսի Պայծառակերպութեան խորհրդով եւ վերակենսաւորելու քրիստոնէական իր հաւատքը եւ լսելու Սրբազան հօր պատգամը:
ԴԻՒԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ
ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Շաբաթ, 8 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը իր գրասենեակում ընդունեց Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների Միութեան նորընտիր վարչութեան կազմի անդամներին, ովքեր եկել էին Սրբազան Հօր օրհնութիւնն ստանալու եւ խորհրդակցութիւններ կատարելու յառաջիկայ աշխատանքների մասին:
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք 17-րդ շրջանի նորընտիր Պատգամաւորական Ժողովի անդամներին, որ նորընտիր Պատգամաւորական Ժողովի Ա. նիստը գումարւելու է երեքշաբթի 18 Յուլիս 2023-ի երեկոյեան ժամը ճիշդ վեցին Ազգային Առաջնորդարանի դահլիճում:
Առաջին այս նիստի հիմնական օրակարգը լինելու է.-
1- Առժամեայ Դիւանի կազմում
2- Զեկոյց ընտրական կենտրոնական յանձնախմբի.
3- Մնայուն դիւանի կազմութիւն
4- Ժողովական ընթացակարգի քննարկում
5- Այլ հարցեր
Ձեզ տեսնելու երջանիկ ակնկալութեամբ:
Լաւագոյն մաղթանքներով եւ օրհնութեամբ:
ԱՂՕԹԱՐԱՐ՝
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ԵՒ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
Սիրելի Հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ
ԹԵՀՐԱՆԻ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹԵԱՆ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Նախաձեռնութեամբ՝
երկուշաբթի 10 յուլիս 2023 թւականին,
առաւօտեան ժամը 9:00-ից մինչեւ ժամը 14:00-ը,
մի շարք պետական հիմնարկութիւնների ներկայացուցիչներ, ներկայ են գտնւելու Սրբ. Թարգմանչաց եկեղեցուն կից «Նայիրի» սրահում:
Հետեւաբար համայնքիս անդամներին հնարաւորութիւն է ընձեռնւել, որպէսզի ներկայ գտնւելով, «Սալամաթ» եւ «Թամին էջթէմայի շարղ» ապահովագրութեան (بیمه سلامت، اداره کل بیمه تامین اجتماعی شرق), սոցիալական բարեկեցութեան եւ աշխատանքի վարչութեան (اداره کار و رفاه اجتماعی), բարեկեցութեան կազմակերպութեան (سازمان بهزیستی), ինքնութեան թղթերի գրանցման վարչութեան (اداره ثبت احوال) եւ «Իմամ Խոմէյնի» անւան նպաստամատոյց կոմիտէի (کمیته امداد امام خمینی), ոլորտներում իրենց յուզող հարցերը եւ առաջարկները ուղղել պետական պատկան պատասխանատուներին:
(بیمه سلامت، اداره کل بیمه تامین اجتماعی شرق، اداره کار و رفاه اجتماعی، سازمان بهزیستی، اداره ثبت احوال، کمیته امداد امام خمینی)
Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
5 յուլիս 2023 թ.