Այսու Թեհրանում ժողովրդական միջոցառումներից նկարահանող հայ լուսանկարիչներին հրաւիրում ենք մասնակցելու թեմիս Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան-ի նախագահութեամբ Խորհրդակցական Հանդիպման,
Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմինը հարցազրոյց է ունեցել Թեմական Խորհրդի կողմից նշանակւած Կարիքաւորներին Օժանդակող Մարմնի (Կ.Օ.Մ.) անդամների հետ:
Այսու մեր սիրելի հաւատացեալ ժողովրդին յայտնում ենք, որ թւականիս շաբաթ դեկտեմբերի 2-ին, տօնն է Սրբոց Առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոց՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի:
Թւականիս հինգշաբթի նոյեմբերի 16-ին տօնւեց Սօսէ Մայրիկ Հանգստեան Տան 39-րդ Տարեդարձը:
Ինչպէս նախօրօք է ասւել, Շինարարական Մարմնի աշխատանքային առաջնահերթութիւնը տրւում է նախ և առաջ դպրոցների և ապա եկեղեցիների նորոգումներին:
Նոյեմբերի 21-ը տօն է «Տօն ընծայման Ս. Աստւածածնի Երից ամաց ի տաճարն»:
Երեքշաբթի 21 նոյեմբեր 2017-ի յետ միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպան մեծարգոյ պրն. Արտաշէս Թումանեանին, որին ընկերակցում էր դեսպանատան մշակոյթի հարցերով խորհրդական պրն. Սահակ Եղիազարեանը։
Երեքշաբթի, հոկտեմբերի 31-ին Թ. Հ. Թ. Հայերէնագիտական երեկոյեան դասընթացների ուսանողները, ուսուցիչների եւ պատասխանատուի ընկերակցութեամբ այցելեցին Իրանի Ազգային թանգարան, դիտելու Հայաստան-Իրան համատեղ ցուցահանդէսը:
Երկուշաբթի 20 նոյեմբեր 2017-ի առաւօտեան թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց Ս. Թադէոս-Բարդուղիմէոս և Ս. Գէորգ Եկեղեցիների եկեղեցական խորհրդի անդամներից՝ պրն. Յովսէփ Յովհաննիսեան և տիկնայք Թալին Միրզախանեան և Քլարիս Այվազեանը:
Թւականիս նոյեմբերի շաբաթ 18 եւ կիրակի 19 օրերը Թեհրանի Թեմի համար յատուկ նշանակութիւն ունեցող եւ հոգեւոր ուրախութեամբ յատկանշւող օրեր հանդիսացան, որոնց ընթացքին երեք հանգրւաններով կատարւեց գաղութիս զաւակներից՝ բարեշնորհ Յովիկ Սարկաւագ Խոսրովեանի քահանայական կարգի կոչման արարողութիւնը, ձեռնադրութիւնն ու օծումը: