Չորեքշաբթի 23 Օգոստոս 2017-ի կէսօրին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայաստանի Համահայկական Խաղերի համաշխարհային կոմիտէի Իրանի ներկայացուցիչ պրն. Էդւարդ Բաբախանեանին։
Կիրակի 27 Օգոստոս 2017-ի յետ միջօրէին, թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Զւեցիրիոյ Աւետարանական Եկեղեցու վերապատւելի Ժան-Քլոդ Բասսէթ, որ Համաշխարհային Եկեղեցիների խորհրդի երկխօսութեան պատւիրակութեան անդամ է եւ տարիների ծանօթն է առաջնորդ Սրբազանին։
Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին թւականիս Օգոստոս 21 եւ 22-ի ընթացքին Թեհրանի Մշակոյթի եւ Իսլամական Հաղորդակցութեան Կազմակերպութեան յարկի տակ մեկնարկւեց Կրօնների Երկխօսութեան Կենտրոնի եւ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 9-րդ շրջանի նիստը «Սուրբ գրքերի մեկնութիւնների դերը վայրագութեան կանխարգելման գործում» խորագրով։
Երկուշաբթի, թւականիս օգոստոսի 14-ին, Թեհրանի Հայոց Թեմի Կարիքաւորներին Օժանդակող նորակառոյց մարմնի նախաձեռնութեամբ, որպէս տարեկան ծրագրի առաջին ձեռնարկ՝ «Ս. Աստւածածնի վերափոխման - Խաղողօրհնէք»-ի առիթով, դաշտահանդէս էր կազմակերպւել Հ.Մ.Մ. Նայիրի Միութեան շրջափակում, մեր կարիքաւոր հայրենակիցների համար:
Համաշխարհային Եկեղեցիների Խորհրդի Երկխօսութեան Յանձնախումբը, որի անդամներից է նաև Թեմիս բարեխնամ առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, երկօրեայ երկխօսական ժողովի առիթով Թեհրան են գտնւում:
Ս. Աստւածածնի վերափոխման տօնի առիթով, թւականիս օգոստոսի 15-ին «Արտակ Մանուկեան» թանգարանում գեղարւեստական և մշակութային մթնոլորտ էր:
Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնակատարութիւնների վերջին փուլը վերապահւած էր Սարի և Գորգանի մեր սիրելի զաւակներին:
2017 թւականի յուլիսի 30-ից օգոստոսի 3-ը, հայ ժողովրդի համար անկոտրուն հաւատի խորհրդանիշ դարձած Շուշի քաղաքում անցկացւեց Ասմունքի Համահայկական 6-րդ փառատօնը:
Չորեքշաբթի օգոստոսի 16-ի առաւօտեան, Թեհրանի ուսումնա-դաստիարակչութեան 6-րդ շրջանի պետ՝ դոկտ. Նազարեանը այցելեց թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանին:
Չորեքշաբթի թւականիս օգոստոսի 16-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան Վարչութեան ներկայացուցիչներին, ատենապետ՝ պրն. Նժդէհ Մութաֆեանին և ատենադպիր՝ տկն. Թայիկ Տէր Դանիէլեանին: