Երեքշաբթի, յուլիսի 4-ի առաւօտեան, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն ազգային առաջնորդարանի դահլիճում հանդիպեց Թեհրանի եկեղեցիների եկեղեցական խորհուրդների ատենապետների հետ։
Երեքշաբթի յուլիսի 4-ին, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի 75-ամեակի տօնակատարութեան յանձնախմբի անդամների ներկայացուցիչներին:
Երկուշաբթի 3 յուլիս 2017-ի կէսօրին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանն առաջնորդարանի դահլիճում ընդունեց Բելգիայի «Օլիվայնթ» համալսարանի ուսանողներին և դասախօսներին, որոնք յատուկ առաքելութեամբ ու պետական հովանաւորութեամբ այցելում են Իրան։
«Ֆարս» լրատւական կենտրոնի լրատւութեան համաձայն՝ վերանորոգման է ենթարկւում Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցի Ս. Մեսրոպը, որը կառուցւել է 1941 թւականին:
Կիրակի 2 Յուլիս 2017-ին յընթացս Ս. և անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւեց հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան և օծման քսաներկրորդ տարեդարձի առիթով:
Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու հաւատքի մեծագոյն վկայուհիներից եւ նահատակներից՝ Սրբոց Հռիփսիմեանց կոյսերի տօնը այս տարի էլ հանդիսաւորապէս յիշատակւեց ու տօնւեց Ղազւին քաղաքի Ս. Հռիփսիմէի անունը կրող եկեղեցում:
Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, նոյն ժամանակ Հայաստանում գտնւող Թեհրանի Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ պրն. Ժոզեֆ Մեհրաբեանի ընկերակցութեամբ, չորեքշաբթի յունիսի 28-ին հանդիպեց Հայաստանում հաստատւած մտաւորական, քաղաքական գործիչներ և գործարարից մի խումբ իրանահայերի:
Այսու ուրախութեամբ եւ գոհունակութեամբ յայտնում ենք, որ յառաջիկայ կիրակի 2 Յուլիս 2017-ին յընթացս Ս. եւ անմահ պատարագի Թեհրանի մեր բոլոր եկեղեցիներում կատարւելու է հայրապետական մաղթանք Ս. Աթոռիս գահակալ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ընտրութեան եւ օծման քսաներկրորդ տարեդարձի առիթով:
Չորեքշաբթի 21 Յունիս 2017-ին յետ միջօրէին Առաջնորդ Սրբազան հայրը ներկայ գտնւեց «Ծիածան Մանկական Արւեստանոց» ի բալիկների միամեայ նկարչութեան եւ ձեռքի աշխատանքներին եւ հանդիպեց տեսչութեան, ուսուցիչների եւ բալիկների հետ։
Մեզի ուղղւած 11.06.2017 թւակիր եւ 16.17։48 թւահամար պաշտօնական նամակից ուրախութեամբ իմացանք, որ Էլպիս Ֆերահեան Ազգ. Մանկապարտէզի ընտանիքը՝ տեսչութիւն, ծնողական խորհուրդ, աշակերտութիւն եւ ծնողներ, որոշել է յատուկ հանդիսութիւններով եւ մի գրքոյկի հրատարակութեամբ նշել իր հիմնադրութեան 75-ամեակը։