Իսլամական յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ հանգուցեալ Էմամ Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցը իւրայատուկ արարողութեամբ նշւեց հանգուցեալի դամբարանում:
ԱԼԻՔ - Հայկական Հարցերի Ուսումնասիրութեան կենտրոնում, «ՀՈՒՍԿ»-ի նախաձեռնութեամբ մայիսի 30-ին, տեղի ունեցաւ Վահէ Քաչայի գրչին պատկանող եւ Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը գեղարւեստական վէպի ձեւաչափով ներկայացնող «Մի դաշոյն այս պարտէզի մէջ» գրքի պարսկերէն թարգմանութեան շնորհանդէսը:
Սիրելի հայրենակիցներ,
Ինչպէս նախօրօք տեղեկացրել էինք՝ 2015-2016 թւականին լրացաւ Թեհրանի հայոց ազգային «Նայիրի» տարրական դպրոցի հիմնադրման 60-ամեակը, որի առիթով կեանքի է կոչւել մեծարման յանձնախումբ:
Հինգշաբթի յունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը, հակառակ Թուրքիայի սպառնալիքների, ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը: Բանաձևն ընդունւեց ունենալով ընդամենը մէկ դէմ և մէկ ձեռնպահ ձայն:
Թեհրանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապը սոյն յաջողութեան կապակցութեամբ շնորհաւորում է համայն հայութեան, ի մասնաւորի իրանի հայ համայնքին:
Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շարունակելով Լոս Անջելէսում գտնւող հայկական կենտրոններ իր այցելութիւնը, չորեքշաբթի յունիսի 1-ի երեկոյեան այցելեց Գլենդէյյի «Գարամանուկեան Երիտասարդական Կենտրոնը»:
Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը շարունակելով Հիւսիսային Ամերիկայի արևմտեան թեմ կատարած իր ուղևորութիւնը երեքշաբթի մայիսի 31-ին այցելութիւններով յագեցած օր ունեցաւ:
Հայաստանում բարձրագոյն կրթութիւն ստանալու ցանկացողների ուշադրութեանն ենք յանձնում, որ Իրանում Հայաստանի Հանրապետութեան դեսպանատնից ստացել ենք 2016-17 ուսումնական տարեշրջանի սփիւռքահայ դիմորդների ընդունելութեան վերաբերեալ տեղեկանք, որին ծանօթանալու համար կարող էք դիտել հետևեալ Ֆայլերը՝
Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ այաթ. Խոմէյնիի մահւան 27-րդ տարելիցի առիթով, մեկնարկել են համաիրանական մասշտաբով միջոցառումներ:
Թւականիս կիրակի 29 մայիսի առաւօտեան, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում, Անթիլիաս-Լիբանան, տեղի ունեցաւ Դպրեվանքի ընծայարանի 11 սաների սարկաւագ ձեռնադրութիւնը:
Թեհրանի հայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, որ այս օրերին հիւրաբար գտնւում է Հիւսիսային Ամերիկայի արեւմտեան թեմում, երկուշաբթի մայիսի 30-ին հիւրընկալւեց Լոս Անջելէսի «Հորիզոն» հեռուստակայանի յարկի ներքոյ, որտեղ «Առաքելութիւն» հաղորդաշարի ընթացքում պատասխանեց հաղորդավար Բալաբէկ Բարսամեանի հարցումներին: