Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 12 July 2022

ՏՕՆ ՍՈՒՐԲ ԶԱՔԱՐԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ

ՏՕՆ ՍՈՒՐԲ ԶԱՔԱՐԻԱ ՄԱՐԳԱՐԷԻ

Զաքարիա մարգարէն, այն մարգարէն է, որ Եսայիա մարգարէի նման հեռւից տեսաւ Քրիստոսին ։
Զաքարիա անունը նշանակում է «Տէրը յիշում է»։ Նա որդին էր Բարաքէի որ, ծնւեց Իսրայէլում՝ պարսից Դարեհ թագաւորի իշխանութեան 2-րդ տարւայ 8-րդ ամսում։

Նա հին կտակարանեան մարգարէների հետ միասին, աւետեց Աստծու Որդու գալուստը, եւ նրանք Տիրոջ գալստեան խորհուրդը յայտնեցին բազում տեսիլքներով ու օրինակներով: Նրանք «հեռւից» տեսան Քրիստոսին:

Նրա գրքում ակնառու է 9.րդ գլխի,9- 15- րդ համարները։ «Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի,կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի,ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ,քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝հեծած էշի, էշի քուռակի վրայ», որով մարգարէացւում է Յիուուսի մուտքը Երուսաղէմ։

Զաքարիան 12 փոքր մարգարէներից մէկն է․ Ըստ Նէեմի մարգարէի նա քահանայական տոհմի գլուխ է հանդիսանում: Նա թէ քահանայ էր, եւ մարգարէ: Երիտասարդ տարիքից մարգարէական շնորհ էր ստացել: Նրա մարգարէութեան տարեթիւը դրւում է Ք. ա. 520-518թթ.:

Զաքարիա մարգարէն ժամանակակից էր Անգէ մարգարէին: Նրանք Տաճարի վերաշինման շրջանում համագործակցել, ու իրենց մարգրէութիւններով քաջալերել են Տաճարի վերաշինողներին։

Զաքարիան դատապարտում է Երուսաղէմ վերադարձած հրեաների հոգեւոր անտարբերութիւնն ու չար արարքները:

Նա յաճախ քաջալերում է մարդկանց, թողնելով իրենց մեղքերը ՝ կեղծաւորութիւնը, պատրաստւել Քրիստսի երկրորդ գալուստին, որից առաջ հաւատացեալները տխրութեամբ ու յուսալքութեամբ՝ բազում նեղութիւններ են կրելու։ Բայց մարգարէն այսուամենայնիւ յուսադրում է նրանց, Քրիստոսի յաղթական երկրորդ գալստեան եւ բարու վերջնական յաղթանակի տեսիլքով։

Զաքարիա մարգարէի գիրքը բաղկացած է 14 գլուխներից եւ Աստւածաշնչում՝ փոքր կոչւած մարգարէների գրքերի մէջ ամէնամեծն է: Ամէնից շատ՝ նա է մարգարէացել Քրիստոսի մասին: Նրա գրքում խօսւում է Փրկչի երկրային կեանքի վերջին օրերի, Տիրոջ՝ աւանակի վրայ նստած Երուսաղէմ մուտքի, 30 արծաթով Նրա մատնութեան, Փրկչի խաչելութեան ժամանակ արեւի խաւարման մասին: Նա կանխատեսում է Յիսուսի խաչելութիւնը, գեղարդով խոցւելը եւ Իր աշակերտներից լքւելը (Զաքարիա 9:9-10, 11:12-13, 12:10, 13:7):

Ըստ Մատթէոս Աւետարանի(23:35), Զաքարիան սպանւել է Տաճարի մէջ, իսկ ըստ եկեղեցական աւանդութեան, թաղւել է Անգէ մարգարէի կողքին` Երուսաղէմի մօտակայքում:

«Խնդա՛ եւ ուրախացիր, դո՛ւստր Սիոնի, քանի որ ահա ես կը գամ եւ կը բնակուեմ քո մէջ»․ Մարգարէն այս մարգարէութեամբ, իւրաքանչիւրիս յուսադրում է, որ Տէր մեր սրտի դռան առջեւ կանգնած՝ ցանկանում է յաւիտենական բնակութիւն հաստատել մեր սրտում։ Ըստ Մատթէոսի Աւետարանի՝ Նա մեզ հետ պիտի լինի մինչեւ աշխարհի վախճանը։

 

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ