Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Thursday, 14 July 2022

ՏՕՆ՝ ԵՂԻՍԷ ՄԱՐԳԱՐԷԻ

ՏՕՆ՝ ԵՂԻՍԷ ՄԱՐԳԱՐԷԻ

Եղիսէ անունը նշանակում է «Աստւած փրկութիւն է»։ Նա Եղիա մարգարէի աշակերտն էր, և ապրում էր Հրէաստանում Քրիստոսից առաջ՝ 9-րդ դարում: Եղիա մարգարէն Տիրոջ հրամանով Եղիսէին դաստիրակեց իբրև իր յաջորդի: Նրա ընտրութիւնը նման է Ղեւիի՝«Մատթէոս Աւետարանչի» կոչումին։ Ինչպէս Ղեւին ընդունելով Քրիստոսի հրաւէրը, թողեց իր աշխատանքը, եւ ուրախութեամբ խրախճանք կազմակերպեց, ապա հետեւեց Քրիստոսին, այստեղ եւս Եղիսէն սիրով ընդունում է Եղիայի հրաւէրը, թողնում իր տասներկու լուծ եզերը ու գութանը,զոհում դրանցից երեքը ։ Վերջինս իր ուսուցչին հետեւում է մինչև վերջ, տեսնում է հրեղէն կառքով նրա երկինք բարձրանալը: Եղիսէն իր ուսուցչից խնդրում է իրեն տալ իր ունեցած Սուրբ Հոգու զօրութեան կրկնակի չափը: Եղիան պատասխանում է, դա հնարաւոր է, եթէ նա տեսնի իր երկինք բարձրանալը, որը և տեսնում է Եղիսէն:Եւ երբ Եղիայի թիկնոցն վայր է ընկնում, Եղիսէն այն վերցնում, եւ այսպէս կատարւում է նրա փափագը: Մովսէս մարգարէից յետոյ հին կտակարանում Եղիսէն է ,որ մեծ թւով հրաշքներ է գործել։ Նրա մասին կարելի է կարդալ Գ Թագաւորութիւն 19, Դ Թագաւորութիւն 2-9 և 13 գլուխներում: Նա սիրել է երաժշտութիւն, որի անհրաժեշտութիւնը յաճախ է զգացւել մարգարէանալու ժամանակ (Դ Թագ.3.15):

Եղիսէն մարգարեացել է 65 տարուց աւելի, վեց իսրայէլցի թագաւորների օրօք: Նաև բարեկարգութիւններով և կազմակերպչական գործերով է զբաղւել: Արտաքին թշնամուն՝ Սսորի բանակին երկնային զօրքով կուրացրել եւ ապա Սամարիա է տարել ․ ապա շահել է նրանց բարիքով՝ և բարեկամութեամբ(ԴԹագ.6): Եղիսէն իր խորագիտութեամբ օգնել է իր երկրի թագաւորին, երկրի թշնամիների դէմ տարած պայքարում, թագաւոր է օծել տւել Յեսու զօրավարին, ով բնաջնջել է Աքաաբի կռապաշտ գերդաստանը և վերացրել ամբարիշտ թագուհի Յեզաբելին`Աքաաբի կռապաշտ կնոջը, ով բազմաթիւ նեղութիւններ էր պատճառել իսրայէլի ժողովրդին: Եղիսէի գործած հրաշքներից են Դամասկոսի թագաւորի զօրավար`Նեէման ասորու բժշկութիւնը, Յորդանանի ջրերը բաժանելը, Երիքովի աղբիւրի ջուրը խմելու համար պիտանի դարձնելը, աղքատ այրուն քաղցից փրկելը` նրա ամանի միջի իւղն անպակաս դարձնելով, սամարացի կնոջ զաւակին յարութիւն տալը և այլ հրաշագործութիւններ: Նա հրաշքներ է գործել ոչ միայն կենդանութեան օրօք, այլև մահւանից յետոյ: Եղիսէի մահւանից մէկ տարի յետոյ նրա գերեզմանի մէջ, թշնամու բանակի վախից յուղարկաւորները գցում են մի երիտասարդ մեռեալի, որը դիպչելով Եղիսէի ոսկորներին յարութիւն է առնում:

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ