Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 10 October 2022

Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝ Թաթլոյ, Վարոսի եւ Թումասու, Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեան վանսն կատարեցան

Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝ Թաթլոյ, Վարոսի եւ Թումասու, Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեան վանսն կատարեցան

Ա)Ս․Գրիգորիս Հայրապետի նշխարների գիւտը։
Տեղի ունեցաւ իր մահից յետոյ,489 թ․։ Հայոց Վահան Մամիկոնեանի մարզպանութեան ժամանակ,երբ Զենոն կայսրը թագաւորում էր յոյների վրայ,իսկ աղւանների վրայ իշխում էր հայկազեան տոհմից բարեպաշտ Վաչագան թագաւորը, որը բացի իր աշխարհական գործերից՝ միտք դրեց գտնել Ս․Գրիգորիս հայրապետի նշխարները։Նա քահանաների օգնութեամբ փորել տւեց գերեզմանը եւ երբ գտան նշխարները,թագաւորը նստեց գերեզմանի եզերքին՝ հողի վրայ, հրամայեց բերել արքունի սպասները։ Արկղիկն իր գիրկն դրած սպասում էր ընդունել նշխարները, եւ քահանաները սրբի մասունքները երիւղածութեամբ հաւաքում էին արկղիկի մէջ։

Բացի Ս․Գրիգորիսի նշխարներից,դագաղի մէջ կային նաեւ երկու ապակեայ անօթներ,որոնցից մէկի մէջ կար Զաքարիայի՝ Յովհաննէս Կարապետի հօր,իսկ միւսի մէջ՝ Ս․Պանտալէոն բժշկի նշխարները, որ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը տւել էր իր թոռանը՝ Ս․Գրիգորիսին։ Թագաւորը սուրբ նշխարները պահեց իր թագաւորական գանձարանում։

Բ) Թաթուլ,Վարոս․Թովմաս
Ապրել են հինգերորդ դարում,եղել են Սուրբ Մեսրապի եւ Սուրբ Սահակի աշակերտները,Վարդանանց պատերազմի մասնակիցները, որոնք պատերազմից յետոյ դարձան ճգնաւորներ, Գաբեղեաց շրջանի լեռներում, առանձին-առանձին։ Շուտով Թաթուլի քարանձաւի մօտ,որին սկսեցին դիմել խորհրդի նպատակով բազում ժողովուրդ,կառուցւում է մենաստան։Թաթուլը մենաստանի վանահայր է նշանակում Թովմաս վանականին, իսկ ինքը վերստին առանձնանում է։ Վարոսի քարանձաւի տեղում նոյնպէս կառուցւում է Գիւտի մենաստան՝ ի յիշատակ այդ տեղում մեծ ճգնաւորների նշխարաց գիւտի։ Թովմասը,ապրելով երկար աստւածահաճոյ կեանքով,իր մահկանացուն է կնքում խոր ծերութեան հասակում։

Գ) Անտօնը եւ Կրօնիդէսը․
Կեասրացի յոյներէին, որոնց Հայաստան բերեց Ս․Գրիգոր Լուսաւորիչը այլ Կրօնաւորների հետ։ Երբ Ս․Գրիգոր Լուսաւորիչը Տարօնի Իննակնեան բարձրունքի Գիսանէի մեհեանը քանդելով տեղը Ս․Կարապետ եկեղեցին եւ վանքը հիմնեց, այս երկու ճգնաւորները հաստատւեցին այնտեղ եւ,քառասուն տարի ճգնելուց եւ նոր կրօնաւորներին վարժեցնելուց յետոյ, իրենց մահկանացուն կնքեցին 342 թւականին։

Դ)Եօթ Խոտաճարակները։
Իննակնեան վանքի եօթ ճգնաւորներ էին Գայլ Վահանի իշխանութեան եւ Թադիկ վանահօր առաջնորդութեան օրով, վեցերրոդ դարի վերջերին։ Նրանց անուներն էին Պողիկարպոս,Թէոսնաս,Սիմէոն,Յովհաննէս,Եպիփան,Դիմառիոս,ՆարկեսոսԵրբ պարսկական բանակը թալանի նպատակով արշաւում է Տարօնի վրայ,Վանքի միաբանները հաւաքում են գանձերը եւ ապաստանում հեռու թաքստոցներում՝ վանքի պահպանութիւնը թողնելով եօթ խոտաճարակներին։Երբ պարսիկները յարձակւում են վանքի վրայ եւ այն դատարկ տեսնում, յուսախաբութիւնից կատաղած, գլխատում են ճգնաւորներին,604 թւականին։ Երեք օր յետոյ հեռացած միաբաններից ոմանք գալիս եւ թաղում են նրանց մարմինները Անտոնի եւ Կրօնիդէսի գերեզմանների մօտ։

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին Կարդալու տևողութիւն՝ 2 րոպէ: ԿԻՍՎԵԼ Առակներ 4.5-7։ Եսայի 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-58։

Կիրակի 15 Յունւարի 2023;
Ա Կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: ԵՍԱՅՈՒ ՄԱՐԳԱՐԷՈՒԹԻՒՆԸ 54.1‐13, ԱՌԱՋԻՆ ԹՈՒՂԹԸ ՏԻՄՈԹԷՈՍԻՆ 1.1‐11, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.1-11

Երկուշաբթի 16 Յունւարի 2023;
Սրբոցն Պետրոսի հայրապետին, Վլասայ եպիսկոպոսին եւ Աբիսողոմայ սարկաւագին 5 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 5.1‐8։ Բարուք 3.31‐4.4։ Հռոմէացիներ 8.28‐39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 10.11‐16։

Երեքշաբթի 17 Յունւարի 2023;
Սրբոցն Անտօնի, Տրիփոնի, Պարսամայ եւ Ոնոփրիոսի ճգնաւորացն Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ ԱՌԱԿՆԵՐ 21.15‐24։ ԵՍԱՅԻ 19.19‐21։ ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ 11.32‐40։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.37‐42։

Չորեքշաբթի 18 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: ԿԻՍՎԵԼ Ա Տիմոթէոս 2.8-3.13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Հինգշաբթի 19 Յունւարի 2023;
Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2‐10։ Եսայի 45.1‐2։ Ա Տիմոթէոս 2.1‐7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1‐10։

Ուրբաթ 20 Յունւարի 2023;
Պահք Կարդալու տեւողութիւն՝ 4 րոպէ: Ա Տիմոթէոս 4.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.23‐3.12։

Շաբաթ 21 Յունւարի 2023;
Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կիրակի 22 Յունւարի 2023;
Բ կիր. զկնի Ս. Ծննդեան Կարդալու տևողութիւն՝ 5 րոպէ: Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 23 Յունւարի 2023;
Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Առակներ 14․1-6։ Եսայի 60․8-9։ Զաքարիա 8.4-5։ Եբրայեցիներ 2․14-18։ Ղկ 9․44-48։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ