Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 03 December 2022

Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

Սրբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւորչացն մերոյ՝ Թադէոսի եւ Բարթողիմէոսի․

Ա-«Թադէոս» առաքեալը Բարդուղիմէոս առաքեալի հետ համարւում է հայոց առաջին լուսաւորիչը: Թադէոսն Աւետարանում յիշւում է մի քանի անունով՝ Յուդա Յակոբեան, Ղեբէոս: Թադէոս առաքեալը գալիս է Եդեսիա՝ Հայաստանի այսօրւայ Ուրֆա մայրաքաղաքը, ուր Քրիստոսի խոստման համաձայն, բժշկում է Աբգար թագաւորին: Ապա անցնում է Արտազ գաւառ, որտեղ այդ ժամանակ գտնւում էր Աբգար թագաւորի քեռորդի՝ Սանատրուկ արքան: Թադէոսի քարոզութեամբ Սանատրուկի դուստր Սանդուխտը հաւատում է Քրիստոսին: Սանատրուկ թագաւորի հրամանով մահապատժի են ենթարկւում եւ Սանդուխտը եւ Թադէոս առաքեալը: Թադէոս առաքեալի գերեզմանը գտնւում է Իրանի տարածքում՝ Ս. Թադէի վանքում:

Բ-«Բարդուղիմէոս առաքեալ» Հայաստանում քարոզած երկու առաքեալներից մէկն է: Նրա անունը նշանակում է Թոլոմէի որդի։ Նա Յովհաննէսի Աւետարանում յիշատակւած Նաթանայէլն է: Նրան Յիսուսին է ներկայացնում Փիլիպպոս առաքեալը: Երբ Յիսուսը տեսնում է Նաթանայէլին, ասում է. «Ահա մի իսրայէլացի, որի մէջ նենգութիւն չկայ»: Բարդուղիմէսոը ստանում է Նախադաւան առաքեալի կոչումը, քանի որ առաջինն էր աշակերտներից, որ խոստովանեց Քրիստոսի աստւածութիւնը: Հոգեգալուստից յետոյ Բարդուղիմէոսը քարոզում է Եգիպտոսում, Միջագետքում, Պարսից երկրում եւ յետոյ գալիս Հայաստան, դարձի է բերում՝ Ոգուհուն, թագաւորի քրոջը եւ նահատակւում է Սանատրուկ թագաւորի հրամանով, Աղբակում: Նրա գերեզմանի վրայ հետագայում կառուցւել է Ս. Բարդուղիմէոս վանքը:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Դեկտեմբերի 2022;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Կիրակի 01 Յունւարի 2023;
ԱՄԱՆՈՐ

Երկուշաբթի 02 Յունւարի 2023;
Սուրբ Ծննդեան պահքի Դ օր Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղբօր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր

Հինգշաբթի 05 Յունւարի 2023;
Ճրագալոյց Ս. Ծննդեան եւ Աստուածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի Կարդալու տեւողութիւն՝ 2 րոպէ: Տիտոս 2.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.1-12։

Հինգշաբթի 05 Յունւարի 2023;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի

Ուրբաթ 06 Յունւարի 2023;
Յիսուս Քրիստոսի Ս․ Ծնունդ եւ Աստւածայայտնութեան տօն

Շաբաթ 07 Յունւարի 2023;
Ս․ Ծննդեան մեռելոց

Ուրբաթ 13 Յունւարի 2023;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Շաբաթ 14 Յունւարի 2023;
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ