Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 13 February 2023

Տօն Ս. Ղեւոնդեանց քահանաների

Տօն Ս. Ղեւոնդեանց քահանաների

Այս անւան տակ ճանաչւում են այն հոգևորականները, ովքեր Ս. Ղեւոնդ Երէցի գլխաւորութեամբ կազմակերպեցին համազգային ընդիմութիւնը ընդդէմ եկեղեցիները ատրուշանի վերածող առ երես դաւանափոխ եղած Տիզպոնից եկած հայ նախարարներին ընկերակցող մոգերի։ Նրանք նոյն նախարարների եւ ժողովրդի գլուխը անցած քաջաբար տրորելով մարմնաւոր չար վիշապի արբանեակների գլուխը, վտարեցին նրանց հայրենի հողից։ Նրանք յընթացս հաւատքի եւ հայրենիքի համար տեղի ունեցած գումարւած ժողովներին եւ թէ Վարդանանց պատերազմին հաւատք եւ քաջութիւն ներշնչեցին նախարարներին եւ հայոց բանակին։ Դրանից յետոյ, Ատրորմիզդ մարզպանի դրդումով, պարսից Սասանեան Յազկերտ Բ-ն հրամայում է խաբէութեամբ եւ դաւադրաբար ձերբակալել Ղեւոնդեանց քահանաից դասին։ Նրանք աքսորւելով տարւում են Ապար աշխարհի Այսօրւայ Խորասան նահանգի Նիւշապուհ (Նէյշաբուր) բերդը: Այնտեղ բազում խոստումներ տալով փորձում են կրօնափոխ անել նրանց ի դիմաց խնայելով նրանց կեանքը, որը մերժւում է Ղևոնդեանց քահանաների կողմից։
454 թ. քուշանների դէմ մղած մարտերում պարսիկները պարտութիւն են կրում: Մոգերն այս պարտութեան պատճառը վերագրում են Ղևոնդեաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակւում են։
Այստեղ արժանի է յիշել նրանց անունները։
ՅովսԷփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ երէց, Մուշէ քահանայ, Արշէն երէց, Քաջաջ սարկաւագ:
Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորէն Երէցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց, չդիմանալով Ասորեստանի տօթակէզ եղանակներին, Խորէնը մահանում է: Աբրահամը հետագայում թոյլտւութիւն ստանալով հայրենիք է վերադառնում և ձեռնադրւում է Բզնունեանց եպիսկոպոս: Նրան է վերագրւում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերէն թարգմանութիւնը:
Նախատօնակ Տիառնընդառաջի
Նախատօնակ Տիառնընդառաջի

Քրիստոսի Ծննդից (Յունւարի 6) 40 օր յետոյ գալիս է Տեառնընդառաջը։ Գալով Տօնի անւանման, ասենք, որ այս տօնը (40 օրւայ մանուկ Քրիստոսի տաճար ընծայումը) մեր ժողովրդի մէջ յայտնի է Տեառնընդառաջ եւ Տրնդես անւանումներով։ Ըստ աւանդութեան երբ Մարիամը Մանուկ Քրիստոսին բերեց Տաճար ընծայելու, դեռ մարդիկ քնած էին՝ լուսաբացից առաջ, անցնում էր քաղաքի փակւած Ոսկէ Դռների մօտով. Դռները բացւում են մեծ աղմուկով եւ ժողովուրդը ճրագներով գալիս է իրենց ընդառաջ... այս պատճառով էլ Տօնը կոչւում է Տեառնընդառաջ՝ Տիրոջը ընդ առաջ։ Իսկ Տրնդեսի իմաստը հետեւեալն է։

Սուրբ Գրիգոր Տաթեւացիի մօտ կը գտնենք բառի իմաստը՝ Տէրը ընդ էս դուռը անցաւ, որ զարմանք էր պատճառել թէ փակ դռնից ինչպէս էր անցել։ Չմոռանանք, որ Տաթեւացի Եռամեծ սուրբը յայտնի է նաեւ որպէս լեզւաբան, կը հանդիպենք բառերի բազում վերլուծումների իր գործերի մէջ։

Տեառնընդառաջը անւանակոչութեան տօնն է՝ Սիմոն , Սիմէոն, Ծերուն, Հրաչ, Հրաչուհի , Հրանդ, Հրանդուհի, Հրայր, Փայլակ, Կայծակ եւ Շանթ անունը ունեցողների:

Տեառնընդառաջը (Տրնդեզը) ամենատարածւած եւ ժողովրդականութիւնը վայելած տօներից է: Այս տօնը յատուկ են նշւում այն ընտանիքներում, որոնք նշանւած, նոր ամուսնացած կամ նորածին զաւակներ ունեն:

Տօնի ժողովրդական աւանդոյթներից այսօր պահպանւել են՝ խարոյկավառութիւնը, փոխինձի, բուրսաղի եւ տօնի յատուկ նպարեղէնների պատրաստումը, որը իւրայատուկ բոյր ու գոյն է պարգեւում տօնական սեղանին :

Առաքելական եկեղեցում այդ օրը Տեառնընդառաջի տօնը, տօնն է նաեւ ՀԱՅ ՄԱՆԿԱՆ եւ ծնողները իրենց նորածին զաւակներին եկեղեցի են բերում որպէսզի յընթացս եկեղեցական արարողութեան նորածինների տաճարն ընծայման խորհրդաւոր կարգն ընդունեն:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ