Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Sunday, 02 April 2023

ԾԱՂԿԱԶԱՐԴ

ԾԱՂԿԱԶԱՐԴ

Տէր Յիսուս Քրիստոսի` Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը` կոչւում է Ծաղկազարդը․ այլ եկեղեցիներում ծանօթ է Արմաւենու Կիրակի անունով:
Բոլոր չորս Աւետարանները վկայում են Յիսուս Քրիստոսի Քրիստոսի՝ Երուսաղէմ մուտքի մասին։
Զատկի տօնակատարութեան համար հրեաստանի եւ աշխարհի տարբեր երկրներից մարդիկ հաւաքւել էին Երուսաղէմ։ Դրանից մի շաբաթ առաջ Յիսուսը Բեթանիաում յարութիւն էր տւել 4 օրւայ թաղւած Ղազարոսին, եւ այդ իսկ առիթով Նրա համբաւը տարածւել էր ամէնուր։ Երուսաղէմի բնակիչներն ու ուխտաւորները Յիսուսին աւանակի վրայ նստած Երուսաղէմ մտնելիս տեսնելով,սկսեցին փառաբանել Նրան ասելով․«Օվսաննա Բարձրեալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հօր` Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութիւն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մատթ 21:9): Ժողովուրդը խանդավառութեամբ` ձիթենու եւ արմաւենու ճիւղերով, եւ իրենց զգեստները ճանապարհի վրայ փռելով նրան թագաւոր հռչակեցին: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Յիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանում է մեղքերից ազատւելը:
Քրիստոսի Երուսաղէմ մուտքը աւանակով խուհրդանշում է Նրա խաղաղութեան իշխան լինելը։ Նա եկաւ մարդոց եւ Աստծոը միջեւ խաղաղութիւն եւ հաշտութիւն հաստատի, որը պիտի կայանար Յիսուսի Քրիստոսի խաչելութեամբ։
Յիսուսին ընծայւած ձիթենու ճիւղերը նրա դիմաց խոնարհութիւն եւ հպատակութիւն է խորհրդանշում, եւ անպտուղ ուռենու ճիւղերը նշանակում է հեթանոս ժողովուրդները, որոնք թէ եւ հրեաների աչքին անպտուղ էին կարծւում, բայց Քրիստոսի ընդունելով արգասաբեր եղան։
Տիրոջ մուտքը Երուսաղէմ
Տէրն Երուսաղէմ մտնելով՝ դնում է Իր փրկագործութեան սկիզբը, վերստին ներգործելով արարածների վրայ, որի մասին Դաւիթ մարգարեն ասում է. «Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց. եկէ՜ք ցնծանք և ուրախանանք այսօր» (Սաղմ. 117։ 24): Նաև՝ «Մե՜ր Տէր Աստւածն երևաց մեզ, կատարեցէ՜ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝ մուտքից մինչև անկիւնները սեղանի» (Սաղմ. 117։ 27):
Նա որպէս Աստծու ճշմարիտ Գառը, Իր Իսկ հաստատած օրէնքի համաձայն Զատիկից հինգ օր առաջ, Երուսաղէմ մտաւ, որպէզի Զատիկի օրը խաչի վրայ զոհաբերւի մեր մեղքերի քաւութեան համար։
Նա Իր կամքով գալիս է Երուսաղէմ՝ չարչարանքների վայրը, որպէսզի Իր մահով փրկի աշխարհը:
Դռնբացէք
Ծաղկազարդի երեկոյեան եկեղեցում կատարւում է դռնբացէքի արարաողութիւնը, որը խորհրդանշում է վերջին դատաստանը։ Այս արարողութեան ժամանակ, որը կատարւում է երեկոյեան ժամերգութեան ընթացքին, տեղի է ունենում խորհրդանշանական խօսակցութիւն Քրիստոսի եւ Քահանայի միջեւ։ Բաց մեզ Տէր երգով քահանան Քրիստոսից խնդրորւմ է հաւատացեալներին ընդունի երկնային խորաններում։
Այս արարողութիւնը մեզ հոգեպէս ու հոգեւորապէս պատրաստում է վերջին դատաստանի համար։

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ