Monday, 28 August 2023
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների
Ս. Ստեփանոս Ուլնեցին ծնւել է Տիւրոս լեռների մօտակայքում գտնւող Կոկիսոն քաղաքում:
Ուխտի զաւակ Լինելով, իրեն մկրտած քահանան նրան դաստիրակում եւ օժտում է աստւածային պատւիրանների եւ Աստւածաշնչեան իմաստութեան: Նրա դաստիարակ քահանան ամէն կիրակի միւս քրիստոնեաների հետ նաեւ պատանի Ստեփանոսին էր հաղորդում Տիրոջ կենարար մարինն ու արիւնը։ Յուլիանոս Ուրացող կայսրի հալածանքների ժամանակ չարաչար տանջանքների ենթարկվելով` նահատակւում է իր ընտանիքի և այլ քրիստոնեաների հետ: Նրա գերեզմանի վրայ կառուցւել է եկեղեցի:
Գոհարինէն, Ծամիդէսը, Տիւքիկոսը եւ Ռատիկոսը, որոնք յայտնի են «Գոհարիանք» ընդհանուր անւամբ, չորս եղբայրներ էին, հայ իշխանաւոր Դաւթի որդիները: Նա իր անդրանիկ որդու՝ Արեգի հետ գերի էր ընկել եւ կարողացել էր ազատւել միայն իսլամ ընդունելուց յետոյ: Սակայն Դաւթի կինը քրիստոնեաբար էր մեծացնում իր միւս զաւակներին, ովքեր չափահաս դառնալով՝ մտնում են Սեբաստիայի իսլամական բանակը,սակայն հաւատարմօրէն քրիստոնեայ մնալով: Երբ բացայայտւում է նրանք իսլամութիւնը թողնելով կրկին Քրիստոնեայ են դարձել, մատնւում են քաղաքի իշխանի ձեռքը, բայց աւագ եղբօր միջոցով մի կերպ ազատւում են: Որոշ ժամանակ անց կրկին մատնւում են եւ համարձակօրէն հռչակում իրենց քրիստոնեայ լինելը: Անօգուտ սպառնալիքներից ու խոշտանգումներից յետոյ, ի վերջոյ, գլխատւում են 1156 թւականին` ցոյց տալով իրենց պատրաստակամութիւնը՝ նահատակւել յանուն ճշմարտութեան: