Saturday, 09 September 2023
Նիկիայի 318 Հայրապետներ
325 Թւականին, Կոսնտանդինապոլիսի մօտ գտնւող Նիկիա քաղաքում, Կոստանդին Մեծ կայսրի հրամանով գումարւում է ժողով՝ դատապարտելու Աղէքսանդրիայի քահանայ Արիոսի հերետիկոսական ուսմունքը,որը քարոզում էր, թէ Աստծու Որդին՝ Յիսուս Քրիստոս համագոյակից չէ Հայր Աստծուն։ Ըստ նրա, Աստւած ստեղծել է նրան՝ իր միջոցով իրականացնելու արաչագործութիւնը։ Արիոսը մոլեգնում էր ու ասում․« Չընայած Աստւած ստեղծել էր ոչնչից, սակայն նա Հօր Էութիւնից չէ։ Նա ստացել է Հօր գիտութիւնը եւ որդեգրւել է, բայց նա անարատ չէ, ինչպէս Հայրը,այլ փոփոխելի ՝ ինչպէս միւս արարածները»։
Այս ուսմունքը նման է այսօրւայ Եհովայի վկաների ուսմունքին, որ մերժում են Որդու եւ Ս․Հոգու աստւածութիւնը։
Նիկկիայի 318 հայրապետները, որոնց թւում Հայոց Արիստակէս հայրապետը, Աղէքսսանդրիայի պատրիարքի՝ Ալէքսանդր Ալէքանդրացու գլխաւորութեամբ, դատապարտում են Արիոսի պիղծ աղանդը եւ ընդունում մի հանգանակ, որը յայտնի է «Նիկիական հանգանակ» անունով, ըստ որի Որդի Աստւած համագոյակից է Հօրը,«ծնեալ ի Հօրէ նախքան զյաւիտեանս»։ ժողովը յայտնի է որպէս առաջին Տիեզերական ժողով։ Այս հաւատոյ հանգանակը, ամէն կիրակի բարձրաձայն կարդացւում է Սուրբ եւ Անմահ Պատարագի ժամանակ, Աւետարանի ընթերցումից անմիջապէս յետոյ։