Saturday, 18 November 2023
Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների
Ա- Անդրէաս առաքեալ
Պետրոս առաքեալի եղբայրն էր եւ արհեստակիցը: Նա էր, որ Պետրոսին ծանօթացրեց Յիսուսի հետ(Յովհ 1․40): Անդրէաս առաքեալը Կոչւում է «նախակոչ» առաքեալ, քանի որ նա էր, որ Յովհաննէս առաքեալի հետ միասին, առաջինը ծանօթացաւ Յիսուսին եւ հետեւեց Նրան Յովհաննէս Մկրտչի պատւէրով՝ թէ․ «Ահա Աստծու Գառը»: Անդրէաս առաքեալը Հոգեգալուստից յետոյ քարոզել է Փոքր Ասիայում, Թրակիայում, Մակեդոնիայում, այնուհետեւ, քարոզել է Հռոմում, Բիւզանդիոնում, Հիւսիսային Յունաստանում եւ սկիւթացիների երկրում: Նահատակւել է Բաթրաս քաղաքում՝ X ձեւով խաչի վրայ. խաչ, որն այդ պատճառով կոչւում է Ս. Անդրէասի խաչ:
Բ- Փիլիպոս առաքեալ
Յիսուսի առաջին հետեւորդներից էր: Նա է, որ Բարդուղիմէոս առաքեալին բերում է Յիսուսի մօտ: Փիլիպպոսը նոյնպէս Գալիլեայի Բեթսայիդա գիւղից էր: Ս․Գրիգոր Տաթեւացին նրան Նաթանայէլի եղբայրն է համարում։ Հոգեգալուստից յետոյ քարոզել է Յունաստանում, Փոքր Ասիայում եւ խաչելութեամբ նահատակւել Ասորիքի Հիերոպոլիս քաղաքում: