Sunday, 14 April 2024
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակին Յիսուս Քրիստոսի եկեղեցու հիմնադրման յիշատակն է։ Քրիստոսը Սուրբ հաղորդութեան հաստատումով վերնատունը վերածեց առաջին եկեղեցու։ Այդ վայրում էր, որ յետ յարութեան երկրորդ անգամը լինելով երեւաց Թովմասին եւ եւ միւս ատաքեալներին։Այնտեղ առաքեալների վրայ փչելով`նրանց տւեց Սուրբ Հոգու առհաւատաչեան, որից 50 օր յետոյ, Սուրբ կոյս Մարիամ Աստւածածնի ու 120 հաւատացեալներով ստացան Սուրբ Հոգին, ու այսպիսով հոգեպէս ծնւեց Քրիստոսի եկեղեցին։Առաքեալները այն տեղից հեռանալով աշխարհով մէկ ցրւելով, ամէն տեղ հիմնեցին Քրիստոսի եկեղեցին ու Տիրոջ մահւան եւ յարութեան բարի Աւետիսը տալով ու Նրա Ս. մարմնի արեան հաղորդումով աշխարհը մատուռի վերածեցին։