Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 15 July 2024

Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

 

 

Սուրբ Կիպրիանոս եպիսկոպոս

Հայոց յայսմաւուրքների համաձայն Կիպրիանոսը Անտիոք քաղաքում «Յայտնի ազգից, ազնւական և մեծահարուստ մի մարդ էր, գիտակ ամէն տեսակի իմաստութիւններին և հմուտ մոգութեան մէջ»: Նոյն քաղաքում ապրում էր նաև Յուստիանիա անունով մի քուրմի դուստր, որը քրիստոնեայ դառնալով, կարողանում է դարձի բերել իր ծնողներին: Մի հեթանոս իշխան ցանկանում է ամուսնանալ նրա հետ: Վերջինս, նրան մերժելով, ասում է, որ ինքն արդէն հարսնացել է Քրիստոսի համար: Իշխանը ճարահատեալ դիմում է Կիպրիանոս մոգին և մեծ գումար է առաջարկում նրան, որ իր կախարդութեամբ Յուստիանէին համոզի: Սակայն Կիպրիանոսը , խաչի զօրութեան մասին լեսլով դարձի է գալիս, եւ մկրտւում ու կարճ ժամանակահատւածում եկեղեցական բոլոր աստիճաններով բարձրանալով՝ եպիսկոպոս է ձեռնադրւում և նւիրւում է քարոզչական առաքելութեան: Բիւզանդիոնի «Արևելյան »կայսրութիւնը, տեղեկանալով նրա գործունէութեան մասին, նրան ահաւոր չարչարանքների է ենթարկում: Կիպրիանոսը, Քրիստոսի զօրութեամբ, այդ բոլորի միջից կենդանի է դուրս գալիս: Ի վերջոյ ուղարկվում է Նիկոմիդիա՝ Իզմիտ, որտեղ Դիոկղետիանոս կայսեր հրամանով գլխատւում է:

Նա ունի համբաւաւոր աղօթագիրքը։ Այս աղօթագիրքը սկսւում է Աստծու աւելի քան 400 անունների փառաբանութեամբ։

Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների

Սրանք պատկանում էին Փոքր Հայքի Նիկոպոլիս քաղաքում Լիկիանոս կայսեր օրերին եղող «Հայկական լեգէոն» կոչւող կայսերական գնդին: Իբրև վերոյիշյալ հակաքրիստոնէական հրահանգի և հալածանքի շարունակութիւն, «Հայկական լեգէոն»-ն էլ քննութեան ենթարկւեց և գնդի թւով 45 զինւորներ արիաբար յայտարարեցին, որ քրիստոնեայ են և որոշել են քրիստոնեայ մնալ: Նրանք հաւատարիմ մնալով իրենց հաւատքին, Քրիստոսին իրենց Տէրն ու թագաւորն են դաւանում եւ մերժում են պաշտել կուռքերին ու յայտարարում են իրենց երկնաքաղաքացիութիւնը։

Նրանք քաջաբար դատաւորին վկայում են Քրիստոսի ետ մահու Հրաշափառ յարութիւնը։ Ի վերջոյ նրանք 317 թւականին, կրակի մէջ այրւելով, մարտիրոսութեամբ կնքում են իրենց կեանքը։

Նրանց յիշատակը Տօնում ենք Վարդավառին յաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:

Եւփիմէ կոյս

Եւփիմէն քաղկեդոնացի մի քրիստոնեայ մեծահարուստ ընտանիքի դուստրն էր, որը մեծացել էր տարբեր տեսակի առաքինութիւններով: Ամբողջութեամբ Աստծուն նւիրւելու համար կուսութեան ուխտ էր արել: Այս ընթացքում քաղաքի հեթանոսական աստւածներից մէկի պատւին մի հանդիսութիւն էին նախաձեռնել, որին հրաւիրել էին քաղաքի ողջ բնակչութեանը: Եւփիմէն եւ իր աղօթակից 49 հաւատացեալները մերժելով սուտ աստւածների պաշտամունքը գազանների առջեւ նետւեցին։Բայց գազանները նրանց վնաս չհասցրին։

Թէև գազանները շան պէս նրանց ոտքերն ու ձեռքերն էին լիզում, բայց Եւփիմէն Աստծուն աղօթեց՝ որ նախընտրում էր գազանների ժանիքներով մահանալ, քան մարդկանց չարութեամբ, ուստի մի արջի կծումով հոգին ավանդեց: Գազանները չհամարձակւցին յօշոտել սրբացեալ մարմինը, որը քրիստոնեաների կողմից գաղտնի վերցրւեց և 303, կամ 307 թ.-ին պատւով թաղւեց:

Քրիստինէ կոյս

Քրիստինէ Կոյսը Տուր քաղաքից էր, որը Արևելեան Եկեղեցիները նոյնացնում են Փիւնիկեի (այժմեան Լիբանան) Տիւրոս նշանաւոր քաղաքի հետ և համաւում է, որ նա ապրել է Բ դարի սկզբներին: Նա իր հեթանոս հօր կողմից 12 տարեկանում քրմուհի է կարգւում, բայց Քրիստոսի մասին լսելով լուսաւորւելով, դարձի է գալիս եւ փշրում է կուռքերը

Եւ նրանց ընծայաբերւած ոսկին և արծաթը վաճառելով աղքատներին է բաշխում: Հայրը կատաղում, և իր աղջկան աննկարագրելի չարչարանքների է ենթարկում և բանտ է նետում Սակայն նոյն գիշերը հայրը յանկարծամահ է լինում: Յաջորդ օրը դատաւորը, աւելի սաստիկ չարչարանքների է ենթարկում մատաղահասակ աղջկան: Երբ տեսնում է, որ նա ամուր կառչած է մնում իր հաւատքին սրով սպանել է տալիս նրան:

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ