Tuesday, 16 July 2024
Աթանագինէս եպիսկոպոսը եղբայրն էր Սբ. Գրիգոր Լուսաւորչի Մարիամ տիկնոջ, Սեբաստիայի եւ Կեսարիայի միջասահման գաւառից, որ մանկութեան օրերին սրբութեան շնորհք ցուցադրելով, որդեգրւել էր Սեբաստիայի եպիսկոպոսի կողմից։ Քահանայ ձեռնադրւելով, ձեռնարկեց բարբարոսների ձեռքը ընկած գերիների ազատման գործը:Ս․ Աթանագինէն իր առաքելութեան ընթացքում բազում հրաշքներ գործերով եւ կատարած քարոզներով բազմաթիւ հեթանոսների դարձի պատճառ հանդիսացաւ: Այնուհետեւ ձեռնադրւեց եպիսկոպոս, ու դառնալով Պիտաքտոնի առաջնորդը, իր հրաշագործութեամբ յայտնի դարձաւ: Ագրիկողայոս դատաւորի օրօք, երբ հալածանքը Սեբաստիայում սաստկացել եւ բազում Քրիստոնեաներ ձեռբակալւել էին, Աթանագինէն այցելութան եկաւ բանտարկեալներին եւ քաջալերեց նրանց: Նրա համբաւը հասելով Դիոկղետիանոս եւ Մաքսիմիանոս կայեսրերին, Ագրիկողայոս դատաւորը նրան սպանելու կայսերական հրաման ստացաւ: Նրա աշակերտներից ոմանք իրենից առաջ ձերբակալւել եւ նահատակւել էին. Ի վերջոյ Սուրբը դաւադրաբար ձեռբակալւում եւ քննութեան աւարտին, երբ տեսնում են Սուրբը չի հրաժարւում իր հաւատքից, նրան անմիջապես կրակն են նետում, ուր աւանդում է իր հոգին: Ոմանք պատմում են, թէ Աթանագինէսը գլխատւել է իր տասը աշակերտների հետ, որոնց անունները չեն յիշատակւել: Սբ. Գրիգոր Լուսաւորիչը Կեսարիայի Ղեւոնդիոս Հայրապետից իբրեւ պարգեւ ստացաւ Աթանագինէսի նշխարները, որ Ս. Յովհաննէս Կարապետի նշխարների հետ միասին Հայաստան բերելով, զետեղեց հայկական վանքերում: