Sunday, 15 September 2024
Վերացման Սուրբ Խաչի
Այս տօնը Հայ եկեղեցու հինգ տաղաւար տօներից մէկն է՝ Ս․Խաչի Վեր բաձրացման եւ փառաբանութեան տօնը։
Ըստ աւանդութեան,Երուսաղէմի առաջին եպիսկոպոսը ՝Յակոբոս Տեառնաեղբայրը, Պատրոնիկէ թագուհու ջանքերով գտնում է խաչափայտը, եւ վեր է բարձրացնում ի տես հաւատացեալների ու երգում է«Խաչի Քո Քրիստոս երկիրպագանենք» շարականը։
Սակայն Յակոբոս Տեառնաեղբայրը նահատակւում եւ խաչափայտը աղբանոց է նետւում։
333 թաւականին, այս անգամ Հեղինէ թագուհին, Մեծն Կոստանդիանոսի մայրն է որ գտնում է խաչը եւ զետեղում կայսրի կողմից կառուցւած Ս․Յարութեան տաճարը։
Եօթերորդ դարի առաջին կէսին, 614 թւականին պարսկա- բիւզանդական պատերազմի ժամանակ պարսիկները գրաւում են Երուսաղէմը եւ գերեվարում Քրիստոսի խաչափայտը։ Բիւզանդացիների Հերակլ կայսրը երկար ժամանակ աղօթելուց եւ երկնային տեսիլք ունենալուց յետոյ, երկարատեւ պատերազմներից յետոյ, յաջողում է ազատագրել Խաչափայտը։ Այդ գործում մեծ նպաստ են բերում նաեւ Հայկական զինւորական ուժերը՝ Մժեժ Գնունի զօրավարի գլխաւորութեամբ։
Ազատագրւած խաչափայտը,մեծամեծ հանդիսութիւններով եւ կրօնական արարողութիւններով ,Հայաստանի վրայով տարւում է Կ․Պոլիս եւ ապա վերադարձւում Երուսաղէմ։
Հայոց պատմութեան մէջ նաեւ ասւում է թէ, ճանապարհին Հայաստանում, բանակը կռւի է բռնւում հետապնդող պարսիկ եւ խաչը թողնում, որտեղից աղբկիւր է բխում, եւ խաչից անուշ հոտ է բուրում։
Խաչվերացի տօնը Հայ Եկեղեցին տօնում է սեպտեմբերի 11-17-ի միջեւ ընկած կիրակի օրը։