Thursday, 17 October 2024
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։
Ա) Ս․ Դիոնիսիոս Արիապագացի
Չարչարւել է Ռուստիկ երէցի եւ Ելեւթերիոս սարկաւագի հետ Գալիական Լիւտեցիայում(Փարիզի հին անւանումը)Դոմետիանոսի օրօք։ Ս․ Դիոնիսիոս հաւատքի է եկել աթենեան Արիսպագոսում Պօղոս առաքեալի քարոզչութիւնից յետոյ,գլխաւոր դատարանում, որի անդամն էր հանդիսանում եւ ձեռնադրւել է Պօղոս առաքեալի կողմից որպէս Աթէնքի եպիսկոպոս։ Այցելել է Երուսաղէմում Ս․Կոյս Մարիամին եւ ներկայ գտնւել նրա վերափոխմանը 57․ թւականին։Քրիստոնէութիւն է քարոզել Հռոմում,Գերմանիայում,Իսպանիայում,Գալիայում(Ֆրանսիայում),որտեղ ձեռբակալւել եւ գլխատւել է 90 տարեկան հասակում։
Բ) Տիմոթէոս առաքեալ(շուրջ+96) Պօղոս առաքեալի մերձաւոր աշակերտն էր՝ ծնունդով Փոքր Ասիայի Լիւստրա քաղաքից։ Հաւատում է Քրիստոսին՝ Պօղոս առաքեալի կողմից ի ծնէ կաղի բժշկումից յետոյ, եւ դառնում առաքեալի ուղեկիցը։Նրա կողմից ձեռնադրւում է եպիսկոպոս Եփեսոս քաղաքում եւ եկեղեցին հովւում է 15 տարի։ Պօղոս առաքեալը Տիմոթէսին գրում է երկու հովւական նամակ եւ իր նահատակութիւնից առաջ կանչում է նրան Հռոմ՝ վերջին տեսութեան համար։Տիմոթէոս առաքեալը նահատակւում է Եփեսոս քաղաքում 96-98 թթ․։ Քարկոծւում է Դիանա չաստւածուհու տօնի ժամանակ, փորձելով հեթանոսներին իրենց դիւական զւարճութիւնից հետ կանգնեցնել՝ քարոզելով Աւետարանը։
Գ) Տիտոսը Ծնունդով Կրետեցի էր, հեթանոս ընտանիքից։ Երիտասարդ տարիքում ճշմարտութեան փնտրտուքով ուսումնասիրում է յոյն փիլիսոփաների գործերը,այնուհետեւ վերնային ներշնչումով սովորում եբրայերէն,սկսում է կարդալ Հին Կտակարանի մարգարէութիւննեը եւ հաւատում ճշմարիտ Աստծուն։ Լսելով Յիսուս Քրիստոսի մասին՝ ուղեւորւում է Երուսաղէմ եւ դառնում Տիրոջ 72 աշակերտներից մինը։ Ապա ուղեկցում է Պօղոս առաքեալին եւ նրա կողմից ձեռնադրւում է Կրետէի եպիսկոպոս։ Պօղոս առաքեալի հովւական նամակներից մէկը ուղղւած է Տիտոսին, ուր ընդարձակօրէն բնորոշում է Եպիսկոսպոսի,Քահանայի եւ Սարկաւագին։ Իր վիճակում անխոնջ աշխատում է՝ տարածելով առաքելական ուսմունքը եւ հրաշքներ գործում։ Մահկանացուն կնքում է 94 տարեկան հասակում,Գորտինա քաղաքում։