Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Thursday, 17 October 2024

Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Ա) Ս․ Դիոնիսիոս Արիապագացի

   Չարչարւել է Ռուստիկ երէցի եւ Ելեւթերիոս սարկաւագի հետ Գալիական Լիւտեցիայում(Փարիզի հին անւանումը)Դոմետիանոսի օրօք։ Ս․ Դիոնիսիոս հաւատքի է եկել աթենեան Արիսպագոսում Պօղոս առաքեալի քարոզչութիւնից յետոյ,գլխաւոր դատարանում, որի անդամն էր հանդիսանում եւ ձեռնադրւել է Պօղոս առաքեալի կողմից որպէս Աթէնքի եպիսկոպոս։ Այցելել է Երուսաղէմում Ս․Կոյս Մարիամին եւ ներկայ գտնւել նրա վերափոխմանը 57․ թւականին։Քրիստոնէութիւն է քարոզել Հռոմում,Գերմանիայում,Իսպանիայում,Գալիայում(Ֆրանսիայում),որտեղ ձեռբակալւել եւ գլխատւել է 90 տարեկան հասակում։

Բ) Տիմոթէոս առաքեալ(շուրջ+96) Պօղոս առաքեալի մերձաւոր աշակերտն էր՝ ծնունդով Փոքր Ասիայի Լիւստրա քաղաքից։ Հաւատում է Քրիստոսին՝ Պօղոս առաքեալի կողմից  ի ծնէ կաղի բժշկումից յետոյ, եւ դառնում առաքեալի ուղեկիցը։Նրա կողմից ձեռնադրւում է եպիսկոպոս Եփեսոս քաղաքում եւ եկեղեցին հովւում է 15 տարի։ Պօղոս առաքեալը Տիմոթէսին գրում է երկու հովւական նամակ եւ իր նահատակութիւնից առաջ կանչում է նրան Հռոմ՝ վերջին տեսութեան համար։Տիմոթէոս առաքեալը նահատակւում է Եփեսոս քաղաքում 96-98 թթ․։ Քարկոծւում է Դիանա չաստւածուհու  տօնի ժամանակ, փորձելով հեթանոսներին իրենց դիւական զւարճութիւնից հետ կանգնեցնել՝ քարոզելով Աւետարանը։

Գ) Տիտոսը Ծնունդով Կրետեցի էր, հեթանոս ընտանիքից։ Երիտասարդ տարիքում ճշմարտութեան փնտրտուքով ուսումնասիրում է յոյն փիլիսոփաների գործերը,այնուհետեւ վերնային ներշնչումով  սովորում եբրայերէն,սկսում է կարդալ  Հին Կտակարանի մարգարէութիւննեը եւ հաւատում ճշմարիտ Աստծուն։ Լսելով Յիսուս Քրիստոսի մասին՝ ուղեւորւում է Երուսաղէմ եւ դառնում Տիրոջ 72 աշակերտներից մինը։ Ապա ուղեկցում է Պօղոս առաքեալին եւ նրա կողմից ձեռնադրւում է Կրետէի եպիսկոպոս։ Պօղոս առաքեալի հովւական նամակներից մէկը ուղղւած է Տիտոսին, ուր ընդարձակօրէն բնորոշում է Եպիսկոսպոսի,Քահանայի եւ Սարկաւագին։ Իր վիճակում անխոնջ աշխատում է՝ տարածելով  առաքելական ուսմունքը  եւ հրաշքներ գործում։ Մահկանացուն կնքում է 94 տարեկան հասակում,Գորտինա քաղաքում։ 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 08 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 12 Հոկտեմբերի 2024;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու։

Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու։

Կիրակի 27 Հոկտեմբերի 2024;
Գիւտ Խաչ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ