Saturday, 19 October 2024
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի։
Ա) Մատթէոս Աւետատանիչ
Կոչւում է նաեւ Ղեւի։Ապրում էր Կափառնայում քաղաքում,հետեւեւմ է Քրիստոսին, անսալով Տիրոջ ձայնին։ Մատթէոսը լինելով հարկահաւաք,ապաշխարում է եւ իր ունեցւածքը բաժանում է աղքատներին։Սուրբ Հոգու ընդունելուց յետոյ քարոզում է Պաղեստինում ութը տարի եւ գրում է իր անունով յայտնի Աւետարանը։
Բ) Մարկոս Աւետարանիչ
Քրիստոսի 72 աշակերտներից է։ Կոչւում է նաեւ Յովհաննէս։Դարձի է գալիս Պետրոս առաքեալի շնորհիւ։Հռոմում քրիստոնեաների խնդրանքով գրում է Պետրոս առաքեալի՝ Քրիստոսի մասին պատմածները։ Քարոզում է Եգիպտոսում,որտեղ հիմնում է եկեղեցի եւ նահատակւում հեթանոսների կողմից։
Գ) Ղուկաս Աւետարանիչ
Քրիստոսի 72 աշակերտներից է։ Յոյն բժիշկ էր, սիրիական Անտիօք քաղաքից։ Լսելով Յիսուս Քրիստոսի մասին, գալիս է Պաղեստին եւ հետեւում Տիրոջը։ Քարոզում է Աքայաում,Լիբիայում,Եգիպտոսում եւ Թեբայում։ 62- թ․հռոմէացի Թէոփիլոսի խնդրանքով, գրում է իր անունով յայտնի Աւետարանը։ Ղուկասը նաեւ Գործք Առաքելոցի հեղինակն է։
Դ)Յովհաննէս Աւետարանիչ
Քրիստոսի սիրելի աշակերտն էր։ Սկզբից աշակերտում էր Յոբհաննէս Մկրտչին։Սուրբ Աստւածամօր վերափոխումից յետոյ գալիս է Եփեսոս եւ քարոզում է Փոքր Ասիայի եկեղեցիներում։ Դոմետիանոս կայսեր օրօք չարչարանքների է ենթարկւում եւ աքսոևւում Պատմոս կղզի, որտեղ գրում է իր անունով յայտնի «Յայտնութիւնը»։ Առաքեալներից միակն է, որ մահանում է բնական մահով,105 տարեկան հասակու, ապա մահից երեք օր յետոյ հասակում։