Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 16 November 2024

Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Տօն Անդրէաս եւ Փիլիպոս Առաքեալների

Ա- Անդրէաս առաքեալ

Պետրոս առաքեալի եղբայրն էր եւ արհեստակիցը: Նա էր, որ Պետրոսին ծանօթացրեց Յիսուսի հետ(Յովհ 1․40): Անդրէաս առաքեալը Կոչւում է «նախակոչ» առաքեալ, քանի որ նա էր, որ Յովհաննէս առաքեալի հետ միասին, առաջինը ծանօթացաւ Յիսուսին եւ հետեւեց Նրան Յովհաննէս Մկրտչի պատւէրով՝ թէ․ «Ահա Աստծու Գառը»: Անդրէաս առաքեալը Հոգեգալուստից յետոյ քարոզել է Փոքր Ասիայում, Թրակիայում, Մակեդոնիայում, այնուհետեւ, քարոզել է Հռոմում, Բիւզանդիոնում, Հիւսիսային Յունաստանում եւ սկիւթացիների երկրում: Նահատակւել է Բաթրաս քաղաքում՝ X ձեւով խաչի վրայ.  խաչ, որն այդ պատճառով կոչւում է Ս. Անդրէասի խաչ:

 

Բ- Փիլիպոս առաքեալ

      Յիսուսի առաջին հետեւորդներից էր: Նա է, որ Բարդուղիմէոս առաքեալին բերում է Յիսուսի մօտ: Փիլիպպոսը նոյնպէս Գալիլեայի Բեթսայիդա գիւղից էր: Ս․Գրիգոր Տաթեւացին նրան Նաթանայէլի եղբայրն է համարում։ Հոգեգալուստից յետոյ քարոզել է Յունաստանում, Փոքր Ասիայում եւ խաչելութեամբ նահատակւել Ասորիքի Հիերոպոլիս քաղաքում:

 

19 նոյեմբեր՝ Կիրակի, Բարեկենդան Յիսնակի Պահոց

 

    Սուրբ Ծննդեան տօնից առաջ յիսնակաց Պահքն է, դրանից առաջ՝ Բարեկենդանը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ծիսակարգում տարւայ մօտ կէսը պահոց օրեր են՝ բաժանւած օրապահքերի, շաբաթապահքերի եւ Քառասնօրեայ կամ Մեծ պահքի, նախատեսւած ապաշխարութեան համար: Ըստ առաքելական կանոնի՝ իւրաքանչիւր չորեքշաբթի եւ ուրբաթ, բացառութեամբ Ս. Զատկից մինչեւ Համբարձում ընկած չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի, օրապահքեր են: Չորեքշաբթի պահք ենք պահում ի յիշատակ Քրիստոսի մատնութեան, իսկ ուրբաթ՝ ի յիշատակ Նրա խաչելութեան: Շաբաթապահք է կոչւում, քանի որ տեւում է մէկ շաբաթ՝ երկուշաբթիից մինչեւ ուրբաթ: Այն նախորդում է եկեղեցական որոշ մեծ տօների՝ ինչպիսիք են Սուրբ Վարդավառը, Սուրբ Վերափոխումը, Սուրբ Խաչվերացը, Վարագա Սուրբ Խաչի տօնը եւ այլն:

 Ինչպէս այսօր Քառասնօրեայ կամ Մեծ Պահքի շրջանն ընդգրկում է Սուրբ յարութեան տօնին նախորդող քառասուն օրերը, այնպէս էլ քրիստոնէութեան վաղ շրջանում Սուրբ Ծննդեան տօնի համար նոյնպէս սահմանւած էր պահքի երկարատեւ շրջան, որը տեւում էր 50 օր: Այդ շրջանը կոչւում էր յիսնակ եւ սկսւում էր Սուրբ Ծննդեան տօնին նախորդող 50-րդ օրւայ մերձաւոր երկուշաբթի օրը: Այժմ 50-օրեայ այդ շրջանը բաժանւած է երեք շաբաթապահքերի՝ երկշաբաթեայ ընդմիջումներով միմեանցից առանձնացւած:

Պահքերին նախորդող կիրակի օրերը կոչւում են բարեկենդան, որը նշանակում է բարի կենդանութիւն եւ ենթադրում հոգեւոր ուրախութիւն:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ