Thursday, 21 November 2024
Տօն ընծայման Ս․Աստւածածնի երից ամաց ի տաճար։
Համաձայն հրէական սովորութիւնների` Մարիամի ուխտապահ ծնողներն իրենց զաւակին երեք տարեկանից նւիրում են տաճարին:
Մարիամին տաճարի ընծայման դրւագը հայ և բոլոր մեծ եկեղեցիները ամէն տարի յիշատակում են նոյեմբերի 21-ին:
Տաճարի սպասաւոր կանայք և այրիները սանուհուն դաստիարակում են մինչև նրա չափահաս դառնալը, որ ընդունւած էր համարել 12 տարեկանը:
Այնուհետև Մարիամը, ուրախ և խանդավառ, Հին Կտակարանի մարգարէների աստւածաշունչ յորդորներով և պատգամներով, վերադառնում է Նազարէթ և նշանւում Յովսէփի հետ: