Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 03 December 2024

Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Մաքսիմիանոս ամբարիշտ արքայի ժամանակներում Աղեքսանդրիա քաղաքում խռովութիւն եղաւ իշխանի դէմ: Եւ աղեքսանդրացիների միջեւ եղած խռովութիւնը խաղաղեցնելու եւ սիրոյ միաբանութեան բերելու համար թագաւորն առաքեց մի իմաստուն եւ հանճարեղ, աթենացիների դպրութեամբ ճոխացած մարդու, որի անունը Մինաս էր: [Իսկ Մինասը], տեսնելով այնտեղ եղած քրիստոնեաների վարքը, սրտով սիրեց եւ քրիստոնէութիւն ընդունեց: Եւ բարեպաշտութեան էր ձգտում, իր ինչքը կարօտեալներին էր բաշխում եւ աղօթքով առողջացնում էր բոլոր հիւանդներին: Այս լսելով` թագաւորը բարկացաւ յոյժ եւ Մինասին քրիստոնէական հաւատքից ետ դարձնելու համար ուղարկեց Երմոգինես անունով եպարքոսին, որ նոյնպէս վարժւած էր աթէնական ուսմամբ: Նա եկաւ Աղեքսանդրիա, դատի նստեց հրապարակում եւ իր առջեւ կանչեց Մինասին: Եւ խօսեցին իրար հետ առաւօտից մինչեւ եօթերորդ ժամը, եւ աստւածեղէն իմաստութեամբ սուրբ Մինասը յաղթեց եպարքոսին: Իսկ նա բարկանալով` հրամայեց կտրել Մինասի լեզուն եւ ոտքերի թաթերը եւ հանել աչքերը: Եւ հրամանը կատարելով` բանտ նետեցին: Եւ գիշերւայ երրորդ ժամին բանտում երեւաց Տէրը եւ առողջացրեց Մինասին: Իսկ Երմոգինես եպարքոսը զղջաց Մինասի չարչարանքների համար, որովհետեւ նա իրեն ուսումնակից եւ վաղուց ի վեր մտերիմ էր: Եւ ամբողջ գիշեր արթուն մնաց. ողբում էր անմխիթար Մինասին: Իսկ առաւօտեան [մարդիկ] ուղարկեց բանտ, սուրբ Մինասի մարմինը բերելու, որ լա նրա վրայ եւ [կարգով ու] օրէնքով թաղի: Եւ զինւորները գնալով նրան բոլոր անդամներով առողջ տեսան` ոտքերով քայլում էր, աչքերով տեսնում եւ լեզւով սահուն խօսում` աւելի լաւ` քան առաջ: Եւ վերցնելով բերեցին եպարքոսի առաջ, որ եւ առողջացած տեսնելով` Երմոգինէսը հաւատաց Քրիստոսին եւ ամբողջ ժողովրդի առջեւ խոստովանեց մեր Տէր Հիսուս Քրիստոսի անունը: Այնժամ Մինասը իր դպիր Գրաբոսին հրամայեց կանչել քահանաներին եւ եպիսկոպոսներին, որ եկան, մկրտութեան ջուր հեղեցին Երմոգինէսի գլխին եւ ասում էին. «Փառաւոր Երմոգինէս եպարքոսը, մեղքերից թողութիւն ստանալով, վերստին ծնւելով, յաւիտենական կեանքի յարութեամբ մկրտւում է Քրիստոսի Խաչով, եւ ստանում նահատակների յաղթութեան պսակը` անւամբ Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու»: Եւ օրեր անց Աղեքսանդրոս պատրիարքը Երմոգինէսին եպիսկոպոս ձեռնադրեց, եւ բոլոր հաւատացեալները ուրախանալով` քաղաքի ամբողջ տարածքում խորտակեցին կուռքերի բոլոր բագինները: Իսկ ինքը` Երմոգինէս եպիսկոպոսը, շրջում էր բոլոր տեղերում, կործանում կուռքերը եւ Քրիստոսի արքայութիւնը քարոզում: Այդ լսելով` Մաքսիմիանոս արքան ինքն անձամբ ելաւ-գնաց Աղեքսանդրիա` տասը հազար հեծեալներով: Եւ ատեանում կանգնեցնելով սուրբ Մինասին եւ Երմոգինէսին` հարցաքննում էր նրանց բարկութեամբ: Այնժամ, ի պատասխան, Երմոգինէսը արքային պատմեց Մինասի հետ կատարւած սքանչելիքները: Եւ մինչ պատմում էր Աստծու գործը, Աստծու հրեշտակը երեւաց [ներկաներին] եւ զարհուրեցրեց նրանց: Եւ արքան հրամայեց, ու սուրբ Երմոգինէսի որովայնը պատռեցին, հատեցին ձեռքերն ու ոտքերը եւ գետը նետեցին, իսկ մնացած մարմինը հրով այրեցին: Իսկ սուրբ Մինասին մութ բանտում մի ոտքից կախեցին եւ մի մեծ քար կապեցին մի ձեռքից: Եւ այդ գիշեր Տիրոջ հրեշտակը հաւաքեց Երմոգինէսի բոլոր հատւած ու այրւած անդամներն ու գետից հանելով` ողջացրեց նրան Աստծու հրամանով: Եւ Աստծու հրեշտակը սուրբ Մինասին իջեցրեց կախւած տեղից, հանեց բանտից եւ տարաւ Երմոգինէսի մօտ: Իսկ յաջորդ օրը կանգնեցին արքայի առջեւ եւ հանդիմանեցին նրա անաստւած մոլորութիւնը:

 

Եւ Մինասի արագագիր դպիր Գրաբոսն ասաց թագաւորին. «Ինչո՞ւ ես այդքան տկարանում, ո՛վ արքայ. գոչմամբ եկար որպէս առիւծ եւ եղար նկուն իբրեւ աղւես, եկար շառաչմամբ որպէս արծիւ եւ անզօր դարձար իբրեւ չղջիկ»: Եւ Գրաբոսի համարձակութիւնից բորբոքւելով` թագաւորը ելաւ աթոռից եւ իր ձեռքով սպանեց նրան: Հրամայեց սպանել նաեւ սուրբ Մինասին եւ Երմոգինէսին: Եւ այդպէս վկայեցին ի Քրիստոս դեկտեմբեր ամսի տասին: Եւ սուրբ Մինասը [մահւանից առաջ] Աստծուց խնդրել էր, որ իրենց մարմինները տարւեն Բիւզանդիա: Եւ այնպէս եղաւ, որ սրբերի մարտիրոսւելուց յետոյ թագաւորը հրամայեց դնել նրանց երկաթէ տապանի մէջ եւ ծովը նետել: Եւ Տիրոջ հրեշտակը տապանն առաջնորդեց եւ տանելով հանեց Բիւզանդիայում` Քաղկեդոնին հանդիպակաց քաղաքի մատոյցներում: Եւ գիշերով Աստծու հրեշտակը երեւաց Մետրոփանոս եպիսկոպոսին եւ ասաց նրան սրբերի մասին: Եւ նա ելնելով ծովեզր գնաց` խնկով եւ մոմերով եւ ամբողջ ուխտով եւ տեսաւ սրբերի տապանը եւ լուսեղէն ամպի սիւնը տապանի վերեւում: [Նա] քաղաք տարաւ եւ պահեց թաքստոցում` մինչեւ Աստծու հրեշտակից խոցւեց բռնակալ Մաքսիմիանոսը եւ չարաչար սատկեց: Եւ դրանից յետոյ սրբերի նշխարները դրին ծովեզրին` ուր ելել էր տապանը, եւ վրան վկայարան կառուցեցին` քաղաքի պահպանութեան համար եւ ի փառս մեր Աստւած Քրիստոսի:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ