Saturday, 07 December 2024
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին
Ս. Նիկողայոս Հայրապետը ծնւել է Փոքր Ասիայի Լիկիա գաւառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մօտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ եւ բարեպաշտ ծնողներին եւ մեծանում իր քեռու` Նիկողայոս Երէց եպիսկոպոսի խնամքի ներքոյ: Աւետարանական պատգամը` <<Վաճառիր ունեցւածքդ եւ բաժանիր աղքատներին>>(հմմտ. Մտթ. ԺԹ 21), իր կեանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիւանդներին, բանտարկեալներին եւ որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմիւռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորւում է, սակայն չի դադարում ամենուր Աւետարանը քարոզելուց: Խաղաղութիւն վերահաստատւելուն պէս վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325 թւականին Նիկիոյ Տիեզերաժողովին: Մահացել է 326 թւականին: Ընդհանրական Եկեղեցու ամենասիրւած սրբերից է` առաւելաբար յայտնի Սանտա Կլաուս անւամբ: