Monday, 09 December 2024
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ
Ս. Աննայի՝ Սուրբ Աստւածածնով յղիութիւնը նկարագրւած չէ Աստւածաշունչ մատեանում: Այն մեզ է փոխանցւել Եկեղեցու Սրբազան աւանդութեան շնորհիւ:
Սուրբ Կոյսի ծնողները` Ս. Յովակիմն ու Ս. Աննան, երկար ժամանակ երեխայ չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Մի օր, երբ Աննան իջնում է պարտէզ՝ աղօթելու, յանկարծ յայտնւում է Տիրոջ հրեշտակը եւ աւետում, որ ինքը զաւակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհութիւն է յայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղօթքներն ու գթաց իրեն: Նա խոստանում է իր զաւակին Աստծուն նւիրել: Նոյն այս տեսիլքը երեւում է նաեւ Ս. Յովակիմին` յայտնելով բարի լուրը: Սուրբ Կոյսի հայրը նոյնպէս փառք է տալիս Բարձրեալին այդ մեծ շնորհին արժանացնելու համար: Բարեպաշտ ծնողների աղաչանքները լսելի են լինում եւ ծնւում է դուստր, ում անւանում են Մարիամ, այսինքն` լուսաւորւած: Նա էր այն ընտրեալ անօթը երկրիս վրայ, ում Աստւած իր առաքինութիւնների ու արժանիքների շնորհիւ պատւեց լինել Բանն Աստծու մայրը: Որպէս մայր նա անհանգստացաւ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացաւ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրեալից իրեն վստահւած առաքելութեան կարեւորութիւնը:
Հայ եկեղեցին Ս. Աննայի՝ Սուրբ Աստւածածնով յղիութեան տօնը, հաստատուն կերպով նշում է դեկտեմբերի 9-ին: