Sunday, 09 February 2025
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան
Այս պահքը յատուկ է միայն Հայ Եկեղեցուն: Սկսւում է Մեծ Պահքից երեք շաբաթ առաջ, այդ օրերին թուլատրւել է միայն աղ ու հաց ուտել, արգելւել է Ս. Պատարագ մատուցել: Առաջաւորաց Պահքի խորհուրդը հեթանոսական ապականութիւնից մարդկային 5 զգայարանների սրբումն է:Հայ եկեղեցու պատմութիւնից մեզ յայտնի է, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչը հրամայում է Տրդատ թագաւորին եւ միւսներին մկրտութիւնից առաջ 5 օր ծոմ պահել, որի շնորհիւ էլ Տրդատ արքան եւ ուրիշներ փրկւում են իրենց հիւանդութիւնից: Համաձայն Հայ Եկեղեցու վարդապետների, Առաջաւորաց Պահքը հաստատել է Ս. Գրիգոր Լուսաւորիչը, ի յիշատակ վերոյիշյալ ծոմապահութեան:
Այս պահքի Առաջաւորաց կոչւելու վերաբերեալ երկու բացատրութիւն գոյութիւն ունի. Ա. իբրեւ Մեծ Պահքի նախադրեալ , Բ. Իբրեւ Հայոց առաջին պահքը: Առաջաւորաց Պահքը թիւրիմացաբար անւանըել է նաեւ Ս. Սարգսի պահք, քանի որ Առաջաւորաց Պահքին յաջորդող շաբաթ օրը Հայ Եկեղեցին տօնում է Ս. Սարգսի տօնը: