Monday, 17 February 2025
Տօն Ատովմեանց զօրավարաց
Սուրբ Սարգիս զօրավարի եւ Սրբոց Վարդանանց տօների միջեւ ընկած ժամանակահատւածում հայ առաքելական եկեղեցին տօնում է Հայրենի հողի վրայ իրենց քրիստոնէական հաւատքը ապրած եւ իրենց արեամբ վկայեած սրբերի յիշատակը, որոնց օրինակով զօրացած, հայ մարդը դիմաւորում է Մեծ պահքը։ Այդ երանելի սրբերից են Ս. Ատոմեանց նահատակները։ Ատոմ Գնունին տեսնելով Յազկերտ երկրորդի կողմից հայոց եւ միւս քրիստոնեայ ժողովրդի եւ դարբանդում Սասանեան կայսրութեան ծառայող քրիստոնեայ բանակների նկատմամբ կազմակերպւած հալածանքը ապստամբում, եւ թողնելով զօրամասը` իր բանակի հետ միասին հայրենի երկիր է վերադառնում, սակայն ճանապարհին տեսիլքով առաջնորդւած՝ յանձնւելով իրենց հետապնդող պարսից զօրքին յանձն են առնում կամաւոր նահատաութիւնը։