Monday, 07 April 2025
7 ապրիլ, Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի
Ապրիլի 7-ին Հայոց առաքելական Սուրբ Եկեղեցին, տօնակատարում է Ս․ Մարիամ Աստւածածնի Աւետման տօնը: Գաբրիէլ հրեշտակապետի աւետմամբ եւ Սուրբ Հգու իջմամաբ, Երկնաւոր Հօրից անբաժանելի Որդին, երկնքից իջաւ Ս․ Կոյսի որովայնը: Բանն Աստւած վերցնելով սուրբ Կոյսի արիւնից եւ միաւորելով իր մարդկային բնութեանը դարձաւ կատարեալ մարդ:
Նա եղաւ եդեմական Շնչաւոր դրախտ, որտեղից բխեց մեր Տէր Յիսուս Քրիստոս՝ Կենաց Աղբիւրը։
Նա եղաւ Ուխտի տապանակ, որն իր մէջ կրեց անհուն Բանն Աստծուն, որ ամբողջ մարդկութեանը դէպի երկնային Երուսաղէմ առաջնորդեց: