Sunday, 13 April 2025
13 ապրիլ, Ծաղկազարդ
Տէր Յիսուս Քրիստոսի` Երուսաղէմ յաղթական մուտքի յիշատակը` կոչւում է Ծաղկազարդը․ այլ եկեղեցիներում ծանօթ է Արմաւենու Կիրակի անունով:
Բոլոր չորս Աւետարանները վկայում են Յիսուս Քրիստոսի Քրիստոսի՝ Երուսաղէմ մուտքի մասին։
Զատկի տօնակատարութեան համար հրեաստանի եւ աշխարհի տարբեր երկրներից մարդիկ հաւաքւել էին Երուսաղէմ։ Դրանից մի շաբաթ առաջ Յիսուսը Բեթանիաում յարութիւն էր տւել 4 օրւայ թաղւած Ղազարոսին, եւ այդ իսկ առիթով Նրա համբաւը տարածւել էր ամէնուր։ Երուսաղէմի բնակիչներն ու ուխտաւորները Յիսուսին աւանակի վրայ նստած Երուսաղէմ մտնելիս տեսնելով,սկսեցին փառաբանել Նրան ասելով․«Օվսաննա Բարձրեալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հօր` Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է: Խաղաղութիւն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մատթ 21:9): Ժողովուրդը խանդավառութեամբ` ձիթենու եւ արմաւենու ճիւղերով, եւ իրենց զգեստները ճանապարհի վրայ փռելով նրան թագաւոր հռչակեցին: Համաձայն եկեղեցու հայրերի՝ Յիսուսի առջեւ հանդերձներ նետելը խորհրդանում է մեղքերից ազատւելը:
Քրիստոսի Երուսաղէմ մուտքը աւանակով խուհրդանշում է Նրա խաղաղութեան իշխան լինելը։ Նա եկաւ մարդոց եւ Աստծոը միջեւ խաղաղութիւն եւ հաշտութիւն հաստատի,որը պիտի կայանար Յիսուսի Քրիստոսի խաչելութեամբ։
Յիսուսին ընծայւած ձիթենու ճիւղերը նրա դիմաց խոնարհութիւն եւ հպատակութիւն է խորհրդանշում, եւ անպտուղ ուռենու ճիւղերը նշանակում է հեթանոս ժողովուրդները,որոնք թէ եւ հրեաների աչքին անպտուղ էին կարծւում, բայց Քրիստոսի ընդունելով արգասաբեր եղան։
Տիրոջ մուտքը Երուսաղէմ
Տէրն Երուսաղէմ մտնելով՝ դնում է Իր փրկագործութեան սկիզբը, վերստին ներգործելով արարածների վրայ, որի մասին Դաւիթ մարգարեն ասում է. «Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց. եկէ՜ք ցնծանք և ուրախանանք այսօր» (Սաղմ. 117։ 24): Նաև՝ «Մե՜ր Տէր Աստւածն երևաց մեզ, կատարեցէ՜ք տօնն ուրախութեան մատղաշ ճիւղերով՝ մուտքից մինչև անկիւնները սեղանի» (Սաղմ. 117։ 27):
Նա որպէս Աստծու ճշմարիտ Գառը, Իր Իսկ հաստատած օրէնքի համաձայն Զատիկից հինգ օր առաջ,Երուսաղէմ մտաւ, որպէզի Զատիկի օրը խաչի վրայ զոհաբերւի մեր մեղքերի քաւութեան համար։
Նա Իր կամքով գալիս է Երուսաղէմ՝ չարչարանքների վայրը, որպէսզի Իր մահով փրկի աշխարհը:
Դռնբացէք
Ծաղկազարդի երեկոյեան եկեղեցում կատարւում է դռնբացէքի արարաողութիւնը, որը խորհրդանշում է վերջին դատաստանը։ Այս արարողութեան ժամանակ, որը կատարւում է երեկոյեան ժամերգութեան ընթացքին, տեղի է ունենում խորհրդանշանական խօսակցութիւն Քրիստոսի եւ Քահանայի միջեւ։ Բաց մեզ Տէր երգով քահանան Քրիստոսից խնդրորւմ է հաւատացեալներին ընդունի երկնային խորաններում։
Այս արարողութիւնը մեզ հոգեպէս ու հոգեւորապէս պատրաստում է վերջին դատաստանի համար։