Monday, 14 April 2025
14 ապրիլ, Աւագ երկուշաբթի
Աւագ շաբաթի ութ օրերը խորհրդանշում են աշխարհի ստեղծագործութեան եօթ օրերը, այն րոգի նաեւ արարչութիւնը, ուստի Աւագ շաբաթւան յաջորդող ութերորդ օրը ունի անվախճան դարի, այսինքն յաւիտենական կեանքի՝ Նոր արարչութեան խորհուրդը։արարչութեան, որ մարդու մեղքի պատճառով անկում ապրեց։ Քրիստոսը որ Արարիչն է, եւ Հայր Աստւած ամէն բան նրանով էր ստեղծել մարդացաւ, որպէսզի իր մարդկային մարմնի մէջ յանձն առնելով մարդու անհնազանդութեան պատիժը, մարդուն նորոգելով նո
Աւագ երկուշաբթի օրը ըստ օրւայ Աւետարանի ունի չորացած թզենու խորհուրդը։ Օրւայ Աւետարանում կարդում ենք․
«Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն և նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերև»: (Մատթ.21։ 17-27)
Այստեղ անպտուղ թզենին նախ հրեաներն են, որոնք Յիսուս Քրիստոսին չընդունելով անպտող եղան։
Ապա անպտուղ թզենին բարի գործերից ու Սուրբ Հուգու պտուղներից զուրկ հաւատացեալն է։ Քրիստոսը պատւիրում է Իր վրայ հաստատ մնալով Հայր Աստծու փառքի համար պտուղ պիտի բերենք։ Յովհաննէս մկրտիչը եւս ի լուր փարիսեցիների ասում է․«Ապաշխարութեան արժանի պտուղ պիտի բերէք»։Ապաշխարութեան պտուղներն են․«Ողորմութիւն, աղօթքը եւ պահքը»։
Դատաստանի օրը Տէրը երբ գայ, եթէ մեր մէջ փրկութեան արժանի պտուղ չգտնի, դատաստանին կարժանացնի։Ինչպէս չորացրեց թզենին ու մարգարէացաւ տաճարի անկումը, իւրաքանչիւր անպտուղ հաւատացեալի համար նոյնը պիտի կատարւի։ Մեր մարմինները Աստծու տաճարն է, ուր պիտի փառաբանւի Աստւած, մի անօթ որով պիտի կատարւի Աստծու գործը։