Saturday, 19 April 2025
19 ապրիլ, Ճրագալոյց
Ճրագալոյց
Ճրագալոյցի օրը աւետում է Ա․Յարութեան տօնը: Երեկոյեան երից ողորմեայով,այսինքն երից ողորմեայով ու Լուսաւորեա Երուսաղէմ երգով ու Քրիստոսի յարութիւնը պատմող մարգարէական գրքերի ընթերցմամբ եւ Սուրբ Անմահ պատարագով պատրաստւում ենք դիմաւորել Յիսուս Քրիստոսին։
Սուրբ Պատարագի ընթացքին հաղորդւելուց յետոյ, մասնակցում ենք նախատօնակին, երգելով Այսօր յարեաւ ի մեռելոց շարականը։Եկեղեցուց մոմ տանելով,խորհրդանշաբար լուսաւորում ենք մեր տները Քրիստոսի լոյսով։
Արևի ծագումով վերապրում ենք այն ինչ Մարիամ մագդաղենացին եւ իւղաբեր կանայք պարտէզում ապրեցին՝ տեսնելով Յարուցեալ Քրիստոսին։