Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Thursday, 14 January 2021

Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին

Տօն Ծննդեան Ս. Յովհաննու Կարապետին


ԱՌԱԿՆԵՐ 8.4-11, ՄԱՂԱՔԻԱ 4.4-6, ԵՍԱՅԻ 40.3-5։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13.25-33, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.57-80։
Առակներ

4 Ձեզ եմ աղաչում, ո՛վ մարդիկ,
եւ մարդու որդիներին եմ ես բաշխում իմ խօսքը:
5 Ո՛վ պարզամիտներ,խորագիտութի՛ւն իմացէք,
խրա՛տ դրէք ձեր սրտերում, ո՛վ անխրատներ,
6 ունկնդրեցէ՛ք ինձ, քանզի պարկեշտ խօսքեր պիտի ասեմ,
եւ շուրթերս պիտի բանամ ուղիղ բան խօսելու համար,
7 քանզի իմ կոկորդը միշտ ճշմարտութիւն է բարբառում,
եւ պիղծ են ինձ համար ստախօս շուրթերը:
8 Արդար են իմ բերանի բոլոր պատգամները,
եւ ոչ մի ծուռ ու թիւր բան չկայ նրանց մէջ,
9 բոլորն էլ ուղիղ են նրանց համար, որ իմաստուն են,
եւ հաճելի են նրանց համար, որ ձգտում են գիտութիւն ձեռք բերելու:
10 Խրա՛տ ձեռք բերէք եւ ոչ թէ արծաթ,
գիտութիւն, քան թէ ընտիր ոսկի:
11 Իմաստութիւնը լաւ է անգին քարերից,
եւ թանկարժէք ոչ մի բան չի հաւասարուի նրան:

ՄԱՂԱՔԻԱ

4 Ահա ես ձեզ մօտ եմ ուղարկում Թեզբացի Եղիային, նախքան որ կը գայ Տիրոջ մեծ ու երեւելի օրը, 5 որպէսզի նա հօր սիրտը դարձնի դէպի որդին, մարդու սիրտը՝ դէպի իր ընկերը. չլինի այնպէս, որ գալով հարուածեմ երկիրը միանգամից: 6 Յիշեցէ՛ք իմ ծառայ Մովսէսի օրէնքները, ինչպէս որ պատուիրեցի նրան Քորէբում, բոլոր հրամաններն ու պատուիրանները:

Եսայի

3Անապատում կանչողի ձայնն է.Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները։ 4Բոլոր ձորերը պիտի լցուեն, եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժուարին տեղերը պիտի դիւրին դառնան, եւ առապարները՝ դաշտեր։ 5Պիտի յայտնուի Տիրոջ փառքը, եւ ամէն մի մարմնաւոր պիտի տեսնի Աստծու փրկութիւնը, քանզի Տէ՛րը խօսեց։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ

25Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. ,Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ։ 26Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են,ձե՛զ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին։ 28Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան։ 29Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին։ 30Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ 32Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում.,Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

57 Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց. 58 եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ:
59 Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում: 60 Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց.Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի: 61 Նրան ասացին.Սակայն քո ազգատոհմի մէջ չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի: 62 Նշանացի ակնարկեցին նրա հօրը, թէ ի՛նչ կը կամենայ նրան կոչել: 63 Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց.Դրա անունը Յովհաննէս է:Եւ բոլորը զարմացան: 64 Եւ իսկոյն նրա բերանը բացուեց ու նրա լեզուն՝ նոյնպէս. եւ խօսում էր ու օրհնում Աստծուն: 65 Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը: Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին: 66 Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը եւ ասում էին.Արդեօք ի՞նչ կը լինի այս մանուկըե: Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր:

67 Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարէացաւ եւ ասաց.
68 ,Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը
որ այցի եկաւ մեզ եւ փրկութիւն բերեց իր ժողովրդին:
69 Եւ իր ծառայ Դաւթի տնից մեզ համար մի հզօր փրկիչ հանեց, 70 ինչպէս որ խօսել էր սրբերի բերանով,
որոնք հին դարերում նրա մարգարէներն էին.
71 փրկութիւն՝ մեր թշնամիներից եւ բոլոր մեզ ատողների ձեռքից՝
72 ողորմութիւն անելու համար մեր հայրերին եւ յիշելու իր սուրբ ուխտը.
73 այն երդումը, որ արել էր մեր հօրը՝ Աբրահամին,
74 որպէսզի թշնամիների ձեռքից փրկուած՝
կարողանանք առանց երկիւղի ծառայել նրա առաջ,
75 սրբութեամբ եւ արդարութեամբ, մեր կեանքի բոլոր օրերում:
76 Եւ դո՛ւ, ո՛վ մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես,
որովհետեւ պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,
77 տալու նրա ժողովրդին փրկութեան գիտութիւնը՝
նրանց մեղքերի թողութեան համար,
78 մեր Աստծու գթառատ ողորմութեան շնորհիւ,
որով բարձունքից արեգակը մեզ կ՚այցելի ծագելու նրանց վրայ,
79 որոնք նստած են խաւարի եւ մահուան ստուերների մէջ,
ուղղելու մեր ոտքերը դէպի խաղաղութեան ճանապարհներըե:
80 Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում՝ մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը:

 

 

 

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

Երեքշաբթի 26 Մարտի 2024;
Աւագ երեքշաբթի

Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ