Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 20 March 2021

Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Ս. Թադէոս և Սբ. Բարդուղիմէոս առաքեալների հաւատքի ցանած սէրմերը ոռոգւեցին նրանց սեփական արեամբ:
Ս․ Գրիգոր Լուսաւորիչը՝ որ մեր եկեղեցու հասկացողութեամբ տասնչորսերորդ առաքեալ է համարւում, բոցավառելով առառքեալների վառած լոյսը դառձաւ հայոց ազգի «Հոգիների Լուսաւորիչ»։

Քաղաքական կացութիւնը

Մինչև երրորդ դար Պարսկաստանում և Հայաստանում իշխում էին Պարթևական տոհմին պատկանող թագաւորներ: Բայց 226 թւականին Արտաշիր Սասանեան իշխանը տիրացաւ պարսկական գահին և սկսեց հալածել Պարթևական տոհմին:
Արտաշիրը որոշեց ոչնչացնել նաև հայ Պարթևների սերունդը, եւ այդ նպատակով իսկ Հայաստան ուղարկեց Անակ անունով Պահլաւունի մի իշխանի, որպէսզի նա դաւադրաբար սպանի հայոց Խոսրով թագաւորին:
Խոսրով արքան սիրով ընդունեց Անակին: Փախստականի կարգով՝ իր ամբողջ ընտանիքով հաստատւեց թագաւորի արքունիքում: Մինչ այդ էլ Խոսրովն ընդունել էր Պարթև իշխանների, ովքեր Արտաշիրից հալածւած, ապաստան էին խնդրել իրենից:

Հայաստանում ծնւեց Անակ իշխանի որդին՝ որին Սուրէն կոչեցին, որ իրենց ցեղանունն էր: Փոքրիկ Սուրէնին յանձնեցին Սոփիա անունով քրիստոնեայ մի կնոջ խնամքին: Սոփիան Կեսարացի էր, Եւթաղիոս անունով ազնւականի քոյրը, որ ամուսնացած էր Պարսիկ Բուրդարի հետ: Սոփիան ոչ միայն Սուրէնի դայակը եղաւ , այլ նաև նրա առաջին դաստիարակը:
Շուրջ երկու տարի Անակն իր ընտանիքով թագաւորի հովանաւորութեան տակ ապրելուց եւ նրա վստահութիւնը շահելուց յետոյ յարմար առիթ գտնելով որսորդութեան ժամանակ Խոսրովին սրով սպանում է ու փախուստի դիմում:
Խոսրովը մահամերձ վիճակում հրամայեց ոչնչացնել Անակի ամբողջ ազգատոհմը: Հրամանը իսկոյն գործադրւեց: Դայակների օգնութեամբ սպանութիւնից փրկւեցին միայն երկու մանուկներ: Նրանցից մէկը Սուրէնն էր, որ փախցրեցին Կեսարիա: Այնտեղ, նրան մկրտելով, վերակոչեցին Գրիգոր:
Պարսկաստանի Արտաշիր թագաւորը, երբ լսեց Խոսրովի սպանութեան լուրը, անմիջապէս Վրէժխնդրութեամբ լցւած յարձակւեց Հայաստանի վրայ եւ կոտորեց Խոսրով Պարթևի ողջ գերդաստանը: Ազատւեցին միայն Տրդատ անունով մի փոքրիկ և նրա քոյրը՝ Խոսրովիդուխտը: Փոքրիկ թագաժառանգին հայ նախարարներից՝ նրա խնամակալ Արտաւազդ Մանդակունին փախցրեց Հռոմ:

Պարթևական տոհմի բնաջնջումից յետոյ Հայաստանն ընկաւ Սասանեանների տիրապետութեան ներքոյ:

Ս․Գրիգորը Կեսարիայում

Կեսարիան յայտնի էր իբրև քրիստոնէութեան նշանաւոր կենտրոններից մէկը: Այս կրօնական միջավայրում Գրիգորը քրիստոնէական դաստիարակութիւն ստացաւ: Իր կրթութեան մէջ կարևոր դեր ստանձնեց Փիրմիլիանոս եպիսկոպոսը, որը այդ ժամանակ Կեսարիայի առաջնորդն էր։ Պահպանելով կապը Կեսարիայի հայ ընտանիքների հետ՝ Ս․ Գրիգորը կարողացաւ պահել ու զարգացնել հայ լեզուն:

Նա Քրիստոնէական իր դասիրակութեան համաձայն ցանկանում էր փոխարինէր ապերախտ հօր ոճիրը: Եւ պատեհ առիթը չուշացաւ:
Նա 22 տարեկանում ամուսնանում է Սեբաստիայի նշանաւոր եպիսկոպոսի՝ Աթանագինէսի Մարիամ անունով քրոջ հետ: Նրանք բախտաւորիում են երկու զաւակներով՝ Արիստակէս և Վրթանէս անուններով, որոնք ապագայում եղան Լուսաւորչի արժանաւոր յաջորդները:

Աստծու նախախնամութեամբ Ս․ Գրիգորը հանդիպում է Տրդատին եւ մտերմանում է Տրդատի հետ: Վերջինս իր մարտական եւ մտային կարողութեամբ գրաւում է հռոմի կայսի ուշադրութիւնը եւ Հռոմէական զօրքի օժանդակութեամբ 287 թ.-ին յաջողեց ազատագել պապենական գահը: Ս․ Գրիգորը Տրդատի քարտուղարն էր: Նա իր քարտուղարի հմտութեամբ և մաքուր նկարագրի տոկունութեամբ դարձել էր Տրդատ արքայի սիրելի ու հաւատարիմ գործակիցը: Վերջինս շատ յաճախ էր նրա հետ խորհրդակցում քաղաքական հարցերի շուրջ:

Երբ Տրդատը յաղթականօրէն մտաւ Հայաստան, դեռ մայրաքաղաք չհասած, Եկեղեաց գաւառի Երիզա աւանում Անահիտ դիցուհու մեհեանում մեծ հանդիսութիւն կազմակերպեց: Սեղանակիցներից էին նաև արքայաքույր Խոսրովիդուխտը և Գրիգորը: Արքան Հրամայեց, որ Գրիգորն էլ յաղթանակի պսակ նւիրի Անահիտին: Գրիգորը, մերժելով արքայի մօտ դաւանեց Սուրբ Երրորդութեանը եւ մի Աստւածութեան ու ենթարկւեց 14 դաժան չարչարանքների։ Երբ արքայի համար բացայայտւում է նրա ծագումը, նրան Արտաշատի մահապարտների համար սահմանւած ստորերկրեայ վիրապն են նետում: Այդ վիրապում նա մնաց տասներեք տարի: Բանտարկութեան բոլոր տարիներին Աստւած չլքեց ու միայնակ չթողեց Գրիգորին՝ զգալ տալով Իր ներկայութիւնը, առանց որի անհնար պիտի լինէր ողջ մնալ թունաւոր սողունների, ցրտի ու խոնաւութեան մէջ:
Ս. Գրիգոր Լուսաւորչի սոսկալի չարչարանքների ու Վիրապ մտնելու օրը Հայ եկեղեցին յիշատակում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը:

 

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ