ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 18 Ապրիլի 2021;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Հինգշաբթի 13 Մայիսի 2021;
Համբարձման տօն

Կիրակի 16 Մայիսի 2021;
Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 30 March 2021


Աւագ երեքշաբթին խորհրդով կապւած է նախորդ օրւայ հետ. Չորացած թզենու եւ թէ 10 կոյսերի առակը մեզ յիշեցնում է, որ մենք մեր առաքինի գործերով հոգեպէս պէտք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստեանը,այլապէս կը չորանանք թզենու պէս եւ երկնքի արքայութիւնից դուրս կը մնանք հինգ յիմար կոյսերի նման:
Աւագ երեքշաբթի, երեկոյեան ժամերգութեան ընթացքին, եկեղեցու ատեանում կանգնում են տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կոյսերին եւ իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառւող, իսկ հինգը` հանգած: «Մանուկների ձեռքը վառւող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հաւատքի լոյսը ։
Օրւայ աւետարանական հատւածը հոգեւոր արթնութեան կոչ է անում. «Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք Տիրոջ գալստեան եւ ձեր բարի կամ չար գործերի քննութեան ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»:
(Մատթ. 25 1-13)
Ըստ սաղմոսերգոյի Քրիստոսը որպէս արեգակ Գիշերւայ պահին ծագելու է Հօր փառքով՝ ինչպէս Փեսայ՝ ․ «Ինքն ասես Փեսայ լինի, որ ելնում է Իր առագաստից» (Սաղմ. 18։ 6), և պատրաստներին ներս է մտցնելու, իսկ ծոյլերի համար փակելու է արքայութեան դուռը: Այն, ինչ լինելու է այն ժամանակ, այժմ մեզ զգուշացնում է, որ զգաստ ու արթուն լինենք, այդ պատճառով էլ ասւում է. «Այն ժամանակ Երկնքի արքայութիւնը պիտի նմանւի տասը կոյսերի» (Մատթ. 25։ 1):
Արդ տեսնենք մարդու բնութեանը յարաբերաբար, ի՞նչ է խորհրդանշում տասը թիւը։
Ամէն մարդ ունի տասը զգայարան, որից հինգը հոգուն են պատկանում, հինգը՝ մարմնին։ Դրանոցով ենք մենք բարի եւ չար գործեր կատարում: Ովքեր ապաշխարութեամբ և ողորմածութեամբ սրբում են իրենց տասը զգայարանները, այսինքն՝ միտքն, հոգին ու մարմինը, նրանք արժանանալու են վերին կոչման եւ Աստծու արքայութեան:
Լապտերի լոյսը հաւատքի լոյսն է,եւ իւղը խորհրդանշում է ողորմութիւնն ու մարդասիրութիւնը: Սրանք գործելով է, որ յաւելում ենք մեր հաւատքը եւ նմանւում Աստծուն։
Իւրաքանչիւր մարդ, իր կատարած գործերով, պիտի կանգնի Քրիստոսի ահեղ ատեանի առջև:
«Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն»:
Իմաստուն մարդիկ, նրանք են,ովքեր հոգու փրկութեան համար են սերմանում եւ յիմար են նրանք, ովքեր մարմնի գործերով զբաղւելով զրկւում են յաւիտենական կեանքից:

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com