Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Friday, 26 March 2021

Խ օր Մեծի Պահոց

Խ օր Մեծի Պահոց

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 11.10‐25։ Յոբ 21.1‐34։ Եսայի 46.3‐47.4։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ

10Այն երկիրը, ուր դուք մտնելու էք ժառանգելու համար, նման չէ Եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք. մի երկիր, ուր սերմը ցանում են ու ջրում ոտքերով, որպէս թէ բանջարանոց լինի։ 11Այն երկիրը, ուր դուք պիտի մտնէք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է. այն ոռոգւում է երկնքից թափուող անձրեւով։ 12Դա մի երկիր է, որը քո Տէր Աստուածն է խնամում, տարուայ սկզբից մինչեւ տարուայ վերջը քո Տէր Աստծու աչքը միշտ նրա վրայ է։ 13Եթէ ուշադրութեամբ լսես նրա բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էութեամբ, 14ապա նա ձեր երկրին կը տայ ըստ ժամանակի պահանջուող առաջին ու վերջին անձրեւը, որպէսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու իւղը։ 15Նա քո դաշտերին խոտ կը տայ քո անասունի համար։ Կ՚ուտես եւ կը յագենաս։ 16Զգո՛յշ եղէք, չլինի թէ ամբարտաւանանան ձեր հոգիները, մեղք գործէք, օտար աստուածներ պաշտէք ու երկրպագէք նրանց։ 17Այն ժամանակ Տէրը խիստ կը զայրանայ ձեզ վրայ, արգելք կը դնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ դուք շատ արագ կը կորչէք այս լաւ երկրից, որ Տէրը տուել է ձեզ։ 18Այս խօսքերը ի պահ դրէ՛ք ձեր մտքում ու ձեր հոգում։ Դրանք որպէս նշան կապեցէ՛ք ձեր ձեռքերին, որ մշտապէս մնան ձեր աչքերի առջեւ։ 19Դուք դրանք սովորեցրէ՛ք ձեր որդիներին եւ դրանց մասին խօսեցէ՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ 20Դրանք գրեցէ՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրայ, 21որպէսզի ձեր կեանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը այն երկրի վրայ, որ Տէրը երդուել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կը լինի երկրի վրայ։ 22Եթէ ուշադրութեամբ լսէք այս բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անէք, այն է՝ սիրէք ձեր Տէր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու յարէք նրան, 23ապա Տէրը ձեր առջեւից կը հեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կը նուաճէք ձեզանից մեծ ու հզօր ազգերին։ 24Բոլոր այն վայրերը, ուր կը կոխեն ձեր ոտքերը, ձերը կը լինեն. անապատից մինչեւ Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչեւ Արեւմտեան ծովը կը լինեն ձեր սահմանները։ 25Ոչ ոք ձեզ չի դիմադրի, ձեր ահն ու սարսափը ձեր Տէր Աստուածը կը սփռի ամբողջ երկրի վրայ, ուր ոտք կը դնէք դուք, ինչպէս ասել է ձեզ Տէրը»։

Յոբ

21 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2«Ակա՛նջ դրէք, ակա՛նջ դրէք խօսքերիս։ Երանի չլինէր ձեզանից եկած մխիթարանքը։ 3Թո՛յլ տուէք դուք ինձ, ու ես կը խօսեմ. գուցէ չայպանէք խօսքերիս համար։ 4Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. եւ ինչո՞ւ պէտք չէ, որ բարկանամ ես։ 5Զարմանում էք դուք՝ նայելով վրաս, ձեռքներդ դրած ծնօտներին ձեր։ 6Հէնց որ յիշում եմ՝ տագնապում եմ ես, քանզի ցաւերն են պատել մարմինս։ 7Այդ ինչպէ՞ս է, որ ամբարիշտները միշտ ողջ են մնում, տարիքը առնում, նոյնիսկ լողում են հարստութեան մէջ։ 8Նրանց սերունդը ըստ ցանկութեան է, եւ զաւակները՝ աչքների առաջ։ 9Նրանց տները՝ երջանկութեան մէջ, եւ ոչ մի տեղից՝ դոյզն ինչ երկիւղ։ Տիրոջից տանջանք չի հասնում նրանց։ 10Նրանց կովերը հաստատ ծնում են, յղիութիւնը երբեք չի վիժում. 11հորթերը նրանց յաւերժական են, ինչպէս գառնուկներ։ Երեխաները խաղում են նրանց աչքերի առաջ՝ 12ձեռքներին քնար ու սաղմոսարան, ուրախանում են երգերի ձայնից։ 13Ամբարիշտները կեանքները ահա բարիքների մէջ են աւարտել դեռ, գերեզմաններում հանգիստ ննջել են։ 14Եւ Տիրոջ կ՚ասեն. «Հեռո՛ւ ինձանից. քո ուղիները չեմ կամենում ես ճանաչել հիմա։ 15Ի՞նչ շահ ունենք, որ ծառայենք նրան, ի՞նչ օգուտ կայ, որ նրան մօտենանք»։ 16Չի նայում բնաւ ամբարիշտների արարքներին նա. սրանց ձեռքին են բարիքները բիւր։ 17Սակայն կը մարի ամբարիշտների ճրագը նոյնպէս. նրանց կը հասնի կործանումը մեծ. զայրոյթից վրէժի երկունքը կը բռնի նրանց։ 18Ու կը լինեն յարդ՝ հողմի բերանին, կամ թէ չէ փոշի՝ մրրիկից քշուող։ 19Իր ունեցուածքը վերջ կը տայ մի օր իր որդիներին. կը հատուցի եւ ճանաչել կը տայ Տէրը հէնց իրեն։ 20Նրա աչքերը կը տեսնեն անշուշտ իր սպանուելը, ու Տիրոջ ձեռքից չի ազատուի նա։ 21Զուարճութիւնը իր տան մէջ է միշտ, իր հետ. կեանքի ամիսներն արդ կը կտրուեն։ 22Չէ՞ որ Տէրն է, որ ուսուցանում է հանճար, գիտութիւն, քանի որ ինքն է քննում ու դատում իմաստուններին։ 23Խիստ բարեկեցիկն ու երջանիկը ստոյգ կը մեռնի սաստիկ անզգամ լինելու համար։ 24Իր որովայնը ճարպակալած է. ու քամուելու է իր ուղն ու ծուծը։ 25Դառնութիւնն հոգու կը սպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։ 26Կը ննջեն նրանք, բոլորը մէկտեղ, երկրի ընդերքում. ծածկել է նրանց փտութիւնն համակ։ 27Եւ հիմա գիտեմ, որ յանդգնութեամբ հասել էք վրաս։ 28Հիմա դուք կ՚ասէք, «Իշխանի տունը այն որտե՞ղ է որ. ո՞ր յարկի տակ են ամբարիշտները բնակւում հիմա»։ 29Դուք դա հարցրէ՛ք լոկ անցորդներին ճանապարհների. նրանց նշաններն օտար ցոյց մի՛ տաք։ 30Չարն շտապում է դէպի այն օրը անդարձ կորստեան. քշւում է դէպի օրը հատուցման։ 31Ո՞վ է պատմելու նրա առաջին՝ իր վարքի մասին, արածի համար ո՞վ է, որ պիտի հատուցի նրան։ 32Եւ ինքը դէպի գերեզման ուղղուեց. անքուն անցկացրեց-մնաց տապանում. ձորի խիճերը քաղցր թուացին։ 33Նրա յետեւից կ՚երթան բոլորը, իսկ առջեւից էլ՝ մարդիկ բիւրաւոր։ 34Եւ ինչո՞ւ էք դուք զուր տեղը ջանում ինձ մխիթարել. ձեզանից կեանքում հանգիստ օր բնաւ չեմ ունենայ ես»։

Եսայի

3Լսեցէ՛ք ինձ, ո՛վ դու Յակոբի տուն եւ դուք, Իսրայէլի բոլոր կենդանի մնացածներդ, դուք, որ որովայնից իսկ ընտրեալ էք եւ մանկութիւնից մինչեւ ծերութիւն՝ խրատուած, 4քանզի ես նոյնն եմ։ Դուք մինչեւ խոր ծերութիւն էլ որ հասնէք, ես նոյնն եմ. ես համբերութեամբ պիտի տանեմ ձեզ, ե՛ս ստեղծեցի եւ ե՛ս էլ պիտի հանդուրժեմ, ե՛ս պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։ 5Ո՞ւմ կը նմանեցնէիք ինձ, հապա մտածեցէ՛ք, ո՛վ դուք մոլորեալներ, 6որ ոսկու մեծ բաժին էք գցում քսակից, արծաթ էք կշռում կշեռքով եւ ոսկերիչներ վարձում, որպէսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, եւ խոնարհուելով երկրպագում էք դրանց։ 7Վերցնում, ուսերիդ վրայ դրած՝ բերում էք, եւ երբ գետնին էք դնում, այդպէս մնում են տեղում ու չեն շարժւում. եթէ որեւէ մէկը կանչի դրանց, չեն լսի եւ չար փորձանքներից չեն փրկի նրան։ 8Յիշեցէ՛ք այս եւ հոգո՛ց հանեցէք, զղջացէ՛ք դուք, մոլորեալնե՛րդ, սրտա՛նց դարձի եկէք, 9մտաբերեցէ՛ք առաջին գործերը՝ վաղուց ի վեր կատարուածները, քանզի ե՛ս եմ Աստուածը, եւ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ, 10որ առաջուց պատմի վերջում կատարուելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարուելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, եւ ամէն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։ 11Ես արեւելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռաւոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խօսեցի ու բերի, հաստատեցի եւ կատարեցի, բերի նրան եւ դրի յաջող ճանապարհի վրայ։ 12Լսեցէ՛ք ինձ դուք, սրտով մոլորուածնե՛րդ եւ արդարութիւնից հեռացածներդ. 13մօտեցրի իմ արդարութիւնը, եւ այն այլեւս չի հեռանայ, իմ ճշմարտութիւնն ու փրկութիւնը չեմ ուշացնի. ես Սիոնում տուեցի Իսրայէլի փրկութիւնը՝ յանուն իմ փառքի»։
47 «Իջի՛ր ու նստի՛ր հողին, ո՛վ Բաբելոնի կոյս օրիորդ, նստի՛ր գետնին, որովհետեւ աթոռ չկայ, խաւարի մէ՛ջ մտիր, քաղդէացիների՛ դուստր, դու, որ այլեւս չես շարունակելու կոչուել քնքուշ ու փափկասուն։ 2Երկա՛նք առ, ալի՛ւր աղա, դէ՛ն նետիր քօղդ, քաշի՛ր մազերդ. 3մերկացրո՛ւ սրունքներդ եւ անցի՛ր գետի միջով, ու թող յայտնուի քո ամօթը, թող երեւայ քո նախատինքը, քանզի քեզնից վերցնելու եմ քո իրաւունքները։ Նա, որ փրկեց քեզ, այլեւս չի մատնի քեզ մարդկանց. 4նրա անունը Զօրութիւնների Տէր է, Իսրայէլի սուրբ։

 

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ