Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Thursday, 13 May 2021

Համբարձման տօն

«Ապա նրանց տարաւ հանեց մինչեւ Բեթանիա եւ, բարձրացնելով իր ձեռքերը, օրհնեց նրանց: Եւ մինչ նա օրհնում էր նրանց, բաժանւեց նրանցից եւ դէպի երկինք էր վերանում» (Ղուկ. 24.50:51):

Մեր Տէր Յիսուս Քրիստոսը Իր հրաշափառ Յարութիւնից յետոյ 40-օրերի ընթացքին ինչպէս Աւետարնն է վկայում անգամներ յայատնւեց իր առաքեալներին,ամրապնդեց նրանց հաւատքը, նրանց հետ անգամ սեղան նստեկով, հաց ու ձուկ կիսելով եւ ուտելով հաստատեց իր մարմնական յարութիւնը։ Իր առաքեակներին ուսուցանեց Աստծու արքայութեան՝եկեղեցու երկրի վրայ հաստատման կանոնները եւ վերջապէս նրանց աւետեց Սուրբ Հոգու գալուստը,որով պիտի զօրանային եւ դառնայւին Նրա վկաները աշխարհի բոլոր ծայրերում։
Արետարանում այդ մասին կարդում ենք․
«Իրեն կենդանի ներկայացրեց նրանք առաջ շատ ապացոյցներով՝ քառասուն օրերի ընթացքում խօսելով Ասուծու արքայութեան մասին» (Գործք. 1:3-4): Այնուհետեւ 40-րդ օրը, աշակերտներին օրհնելով, բարձրացաւ երկինք: Հիսուս դառնալով Իր աշակերտներին ասաց. «Խաղաղութիւն ընդ ձեզ, իմ եղբայրներ», ապա խօսեց նրանց հետ ու ասաց. «Ինձ է տրւած ամէն իշխանութիւն երկնքում եւ երկրի վրայ. ինչպէս Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացէք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատւիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28 18-20): եւ երբ այս ասաց, հրեշտակների գնդերը Նրա փառքի առջեւ խոնարհւեցին, և համբարձւեց երկինք:
Ահա տեսնենք թէ ինչպէս է իմաստաւորւում Համբարձումը։
Յիսուս Քրիստոսի խաչի վրայ քաւչարար զոհագործուիւնը մեզ համար հաստատւեց Իր հրաշափառ յարութեամբ․ Նա իր յարութեամբ փաստեց Իր կատարած զոհագործութիւնը ընդունելի է Հայր Աստծու կողմից։ Ապա Իր կենդանութիւնը բոլորին փաստելուց յետոյ,ժամանակն էր հասել ելնելու Հօր մօտ, որպէսզի Իր Սուրբ մարմինն ու արիւնը երկնային ու անձեռակերտ խորանում,որպէս մշտնջենական պատարագ մատուցէր Երկնաւոր Հօրը։
Մեր Տէր Յիսուս Քրիստոսը իր խաչելութեամբ եւ յարութեամբ մեզ արդարացնելուց յետոյ, մեր մարդկային բնութիւնը համբարձմամբ նստեցրեց Հօր աջ կողմը։ Իւրաքանչիւր հաւատացեալ եւս Քրիստոսի երկրորդ գալուստի ժամանակ պիտի արժանանայ վերին կոչման եւ երկնքի արքայութեան եւ պիտի նստի Հօր աջ կողմը։

 

 

 

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com