Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Tuesday, 05 October 2021

Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Ա) Թեկղը ապրում էր առաջին դարում եւ շատերին ի Քրիստոս դարձի բերելու համար կոչւել է առաքելահաւասար: Ծննունդով լինելով Իկոնիայից , 12 տարեկան հասակում դարձի է գալիս Պօղոս առաքեալի կողմից,որից յետոյ որոշում է չամուսնանալ եւ նւիրել իր կեանքը Աւետարանի քարոզչութեանը: Թեկղիի մայրը գանահարում է նրան եւ անհնազանդութեան պատճառով՝ մատնում այրման։ Ուժեղ յորդառատ անձրեւի միջոցով կրակը հանգչում է։Ապա Պօղոս առաքեալի հետ ուղեւորւում է Անտիօք։Այստեղ Քրիստոնէութեան քարոզչութեան համար մատնւում է գազանների բզկտմանը,բայց նրանք ձեռք չեն տալիս նրան։ Այնուհետեւ Թեղկին առանձնանում է Իասվրեան Սելեւկիայի մօտակայքում գտնւող մենաստանում եւ ճգնողական կեանքով ձեռք բերեում հրաշագործութեան շնորհ։ Մահանաում է կեանքի 90-ամեայ հասակում, բնական մահով։
Բ) Վառվառայ կոյս
Ապրել է շուրջ 306 թւականին, նահատակւել է Մաքսիմիանոսի ժամանակ Փիւնիկեան Իլիոպոլիս քաղաքում։ Հեթանոսի դուստր Վառվառան,ծանօթանալով Քրիստոնեաների հետ, նրանցից մկրտութիւն է ընդունում։Զայրացած հայրը նրան մատնում է տանջանքների։ Տեսնելով Վառվառայի տանջանքները, քրիստոնեայ Յուլիանէն բացայատօրէն մեղադրում է տանջողներին դաժանութեան մէջ, որի համար ենթակւում է սարսափելի տանջանքների,իսկ այնուհետեւ գլխատւում։ Վառվառան գլխատւում է սեփական հօր կողմից ։ Շուտով նա եւս դաժանասիրտ դատաւորը այրւում են կայծակից։
Գ) Պեղագիա Տարսոնացի
Ապրել է 290-ական թւերին, նահատակւել է Դիոկղետիանոսի ժամանակ Կիլիկիան Տարսոն քաղաքում։ Հաւատալով Քրիստոսին՝ հրաժարւում է ամուսնանալ կայսրի ժառանգորդ եւ որդեգիր հեթանոսի հետ։ Իր յոյսերի մէջ խաբւած լինելով՝ նրա մայրը Դիոկղետիանոսի դատին է յանձնում կոյսին, որը առաջարկում է նրան դառնալ կայսրուհի։ Մերժում ստանալով հրամայում է շիկացած երկաթէ ցուլի վրայ այրել նրան։

 
 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 27 Մայիսի 2023;
ԽԹ օր Յինանց Ղկ. 22.1-30։ Գրծ. 28.17-31։ Յդ. 1.17-25։ Յհ. 13.31-14.13։ Մտ. 24.1-26.2։ Մր. 14.1-26։

Կիրակի 28 Մայիսի 2023;
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ Պենտեկոստէ (Յիսներորդ օր ի Ս. Զատկէն) Գրծ. 2.1-21։ Յհ. 14.25-30։

Երկուշաբթի 29 Մայիսի 2023;
Բ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 1.1‐17։ Մտ 7.28‐8.4։

Երեքշաբթի 30 Մայիսի 2023;
Գ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 1.18‐25։ Մտ 8.5‐13։

Չորեքշաբթի 31 Մայիսի 2023;
Դ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 2.2‐11։ Մտ 8.18‐27։

Հինգշաբթի 01 Յունիսի 2023;
Ե օր Հոգեգալստեան Պահք։ Հռ 2.12‐24։ Մտ 8.28‐34։

Ուրբաթ 02 Յունիսի 2023;
Զ օր Հոգեգալստեան։ Պահք Հռ 2.25‐3.9։ Մտ 9.1‐8։

Շաբաթ 03 Յունիսի 2023;
Է օր Հոգեգալստեան Երեմիա 1.1-10, 38.1-13։ 2 Պետրոս 2.9-22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16-18։

Կիրակի 04 Յունիսի 2023;
Ա կիր. զկնի Հոգեգալստեան։ Սկիզբն Յարութեան Կիւրակէից։ Յիշատակ Եղիայի մարգարէին Գ. Թգ. 18.29-46։ Դ. Թգ. 2.1-15։ Յկ. 5.16-20։ Ղկ. 4.25-30։

Երկուշաբթի 05 Յունիսի 2023;
Տօն՝ Սրբոց կուսանացն Հռիփսիմեանց Առ. 31.29-31։ Ես. 61.10-62.3։ Հռ. 15.30-16.2։ Մտ. 10.26-33։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ