ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 02 Հոկտեմբերի 2021;
Տօն Քրիստոսի 72 աշակերտների

Երեքշաբթի 05 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ կուսանացն Թէղկիի,Վառվառայի եւ Պեղիգեայի

Շաբաթ 09 Հոկտեմբերի 2021;
Տօն թարգմանիչներ Սրբոցն՝ Մեսրոպի,Եղիշէի,Մովսէս Քերթողի,Դաւիթ Անյաղթի,Գրիգոր Նարեկացու եւ Ներսէս Կլայեցու

Երկուշաբթի 11 Հոկտեմբերի 2021;
Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղւանից կաթողիկոսի եւ Սրբոց հարցն՝Թաթլոյ,Վարոսի, եւ Թումասու,Անտոնի եւ կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն,որք յԻննակնեան վանսն կատարեցան։

Երեքշաբթի 12 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Սրբոց առաքելոց Անանիայի,Մատաթիայի,Բառնաբայի, Փիլիպոսի,Յովհաննու, Շիղայի եւ Սիղւանոսի։

Հինգշաբթի 14 Հոկտեմբերի 2021;
Տօն Ս․ Դիոնիսիոս Արիապագացու,Տիմոթէոսի ու Տիտոս առաքեալների

Շաբաթ 16 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ Աւետարանչացն Մատթէոսի,Մարկոսի,Ղուկասի եւ Յովհաննէսի

Երկուշաբթի 18 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին որ հաւատաց ի խաչելութեանն Քրիստոսի եւ Յովսէփայ Աստւածահօրն եւ Յովսէփայ Արիմաթւացոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ Քերցն նորա՝ Մարթայի եւ Մարիամու

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Կիրակի,Գիւտ Խաչ ՏՕՆ ԳԻՒՏ ԽԱՉԻ (Ք.Յ. 326 թւականին)

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհան Ոսկեբերանի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 22 Հոկտեմբերի 2021;
Պահք Գաղատացիներ 5.2-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5.17-26։

Շաբաթ 23 Հոկտեմբերի 2021;
Տօն Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին և Կիւրղի Աղէքսանդրացւոյն

Կիրակի 24 Հոկտեմբերի 2021;
Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի Իմաստութիւն Սողոմոնի 14.1-8։ Եսայի 33.22-34.1։ Ա Կորնթացիներ 1.18-24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 24.27-36։

Երկուշաբթի 25 Հոկտեմբերի 2021;
Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան Առակներ 3.1-6։ Երեմիա 17.7-8։ Բ Տիմոթէոս 2.3-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 19.27-29։

Երեքշաբթի 26 Հոկտեմբերի 2021;
Տօն՝սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան ԱՌԱԿՆԵՐ 12.8-13։ Եսայի 49.8-11։ Բ Կորնթացիներ 4.6-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 10.21-24։

Չորեքշաբթի 27 Հոկտեմբերի 2021;
Պահք։ Գաղատացիներ 5.16-26։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.36-48։

Հինգշաբթի 28 Հոկտեմբերի 2021;
Տօն՝ ՈՍրբոյն Յովհաննու Ոսկեբերան հայրապետին Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Ուրբաթ 29 Հոկտեմբերի 2021;
Պահք։ ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐ 6.1-13։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.4-16։

Շաբաթ 30 Հոկտեմբերի 2021;
Տօն Յովհաննու Ոսկեբերանի Եսայի 49.1-6։ ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 20.25-38։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 15.17-25։

Կիրակի 31 Հոկտեմբերի 2021;
Ը կիրակի Սուրբ խաչի ԵՍԱՅԻ 22.15-24։ Եփեսացիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.17-21։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ



ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Ծխական Տուրք

Մեր փոքր , բայց կարեւոր ներդրում է Ազգային-Համայնքային կառոյցների Պահպանման համար

Սիրելի ժողովուրդ, Թեհրանի հայոց Թեմական Խորհրդի որոշմամբ՝ Ծխական Տուրքի վճարումը Ձեզ համար դիւրացնելու նպատակով՝ այսուհետ կարող էք կատարել այս կայքի միջոցով, որով օգտակար կը հանդիսանաք թեմիս ազգային-համայնքային կառոյցների պահպանման գործին:

ԾԽԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՆԼԱՅՆ ՎՃԱՐՈՒՄ

Events Calendar

Կրօնական Տօն՝

Monday, 18 October 2021

Ա) Ղունկիանոսի հարիւրապետը հռոմէացի զինւոր էր ծնունդով կապատովկեայից։ Նա այն հարիւրապետն է, որ խոցում է գեղարդով Տիրոջ կողքը եւ Նրա կողքից բխած արիւնը եւ ջուրը թափւելով հարիւրապետի կոյր աչքի վրայ բուժում է այն։ Նա դէպքերը տեսնելով պիտի դաւանէր «Սա արդարեւ Աստծու Որդի էր»։ Նա տեսնելով Տիրոջ յարութիւնը,հրաժարւում է սուտ վկայութիւն տալուց,իբր Քրիստոսի մարմինը գողացւել է իր աշակերտների կողմից։Մկրտւում է եւ Պիղատոսի հրամանով գլխատւում։
Բ) Յովսէփ Աստւածահայր
Սերւել է Դաւիթ արքայից։Ըստ Հայոց եկեղեցու կոյս էր։ Ըստ ոմանց ամուսնացած էր բայց այրիացած․սակայն 80 տարեկան հասակում, Աստւածային կանչով տաճար է գնում եւ Քահանայապետ Զաքարիայի հրամանով ստանձնում է Սուրբ կոյս Մարիամ Աստւածածնի խնամարկութիւնը։ Մահանաում է 110 տարեկանում, չտեսնելով Տիրոջ յարութիւնը։
Գ) Յովսէփ Արիմաթացի
Նա հրեայ իշխան էր եւ Սինոդի անդամ, սակայն Նիկոդեմոսի հետ գաղտնի աշակերտելով Յիսուսին, Քրիստոսի մահւան խնդում նրանց հետ համախորհուրդ չեղաւ։ Ասւում է թէ նա նոյն այն հարուստ երիտասարդն է, որ ձեռնունայն վերադարձաւ Տիրոջ մօտից, բայց նրա սիրալիր հայեացքը տեսնելով ապաշխարում է, եւ ի վերջոյ իր իսկ ծաղսով փորած ժայրափոռ գերեզմանը յատկացնում Քրիստոսի թաղման։ Նա այնքան համարձակութիւն եւ քաջութիւն ունեցաւ դաժան կուսակալ՝Պիղատոսի մօտ գնալ ու պահանջել Տիրոջ մարմինը։ Նա Քրիստոսին խաչից իջեցնելու ժամանակ, ծունկի գալով Տիրոջ առջեւ, Սուրբ Հոգու ներշնչմամաբ երգել է «Սուրբ Աստւած,Սուրբ եւ հզօր, Սուրբ եւ Անմահ , որ խաչեցար վասն մեր, ողորմեա մեզ» երգը եւ ապա իջեցնելով Նրա մարմինը Նիկոդեմոսի հետ խնկով եւ հալւէով օծելուց եւ կտաւով պատանելուց յետոյ,ամփոփել է ժայռափոր գերեզմանում։ Տիրոջ յարութիւնից եւ համբարձումից տարիներ անց, յետ մահու թաղւում է Տիրոջ թափուր գերեզմանի կողքին։
Դ) Ղազարոս, Մարիամ եւ Մարթա
Զաւակներն են Մեծն Հերովդէսի դահճապետի, որը հրաժարւելով Բեթղեհէմի մանուկների կոտորածից, իր ընտանիքով Տիրոջ ընտանիքի հետ միասին, փախուստ է տալիս Եգիպտոս եւ տարիներ լինում է Աստւածահայր Յովսէփի ընկերը, եւ Հերովդէսի մահից յետոյ, միասին վերադառնում են Հրեաստան եւ բնակւում է Երուսաղէմից ոչ հեռու՝ Բեթնաիայ քաղաքում։ Յիսուս լինելով նրա զաւակների մանկութեան ընկերը, իր առաքելութեան շրջանին, յաճախ էր այցելում նրանց։ Մաիամի եւ Մարթայի խնդրանքով Բեթանիայ է գնում, յարութիւն է տալիս նրանց եղբօր՝ եւ իր մտերիմ ընկերոջը եւ չորս օր նրա թաղումից յետոյ, եւ նոյն քաղաքում, օծւում է նրա քոյր Մարիամի կողմից, մի արարք՝ որ պիտի յիշւէր ու ոգեկոչւէր, ուր Աւետարան էր քարզւելու։ Հրեաները փորձում են սպանել նրան, բայց նա փրկւում եւ Հոգեգալուստից յետոյ ընտանեօք Կիպրոս գնալով ստանձնում է եպիսկոպոսութեան պաշտօնը եւ խաղաղութեամբ մահանում Տիրոջ յարութիւնից եւս 30 տարի ապրելուց յետոյ Լարնաքա քաղաքում։

 

ԼԵԶՒԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆ

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com