Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ`

Sunday, 09 January 2022

. Դ օր Ս. Ծննդեան

. Դ օր Ս. Ծննդեան
Գղ 4.1-7։ Ղկ 1.26-38։

Պողոս Առաքեալի թուղթը գաղատացիներին

¹ Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։
² Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։
³ Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։
⁴ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝
⁵ փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։
⁶ Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։
⁷ Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու։
(Գղ 4:1-7)

Աւետարան ըստ Ղուկասի

²⁶ Վեցերորդ ամսին Գաբրիէլ հրեշտակը Աստծու կողմից ուղարկուեց Գալիլիայի մի քաղաքը, որի անունը Նազարէթ էր,
²⁷ մի կոյսի մօտ, որ նշանուած էր Յովսէփ անունով մի մարդու հետ՝ Դաւթի տնից։ Եւ այդ կոյսի անունը Մարիամ էր։
²⁸ Եւ հրեշտակը, գալով նրա մօտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տէրը քեզ հետ է»։
²⁹ Իսկ նա այս խօսքերի վրայ խռովուեց եւ մտքում խորհում էր, թէ ինչ բան էր այս ողջոյնը։
³⁰ Եւ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։
³¹ Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես։
³² Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ,
³³ ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ»։
³⁴ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ, քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։
³⁵ Հրեշտակը պատասխանեց եւ նրան ասաց. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի։
³⁶ Եւ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա եւս յղի է իր ծերութեան մէջ, եւ այս՝ յղիութեան վեցերորդ ամիսն է նրա, որ ամուլ էր կոչուած.
³⁷ որովհետեւ Աստծու համար անկարելի բան չկայ»։
³⁸ Եւ Մարիամն ասաց. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ»։ Եւ հրեշտակը հեռացաւ նրանից։

 
 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 11 Օգոստոսի 2022;
Դ օր Աստուածածնի պահոց Ա Կորնթացիներ 15.34‐49։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 3.20‐30։

Ուրբաթ 12 Օգոստոսի 2022;
Ե օր Աստուածածնի պահոց Ա Կր 15.50‐57։ Մր 3.31‐4.8։

Շաբաթ 13 Օգոստոսի 2022;
Զ օր Աստւածածնի Տօն Շողակաթի Ս. Էջմիածնի` ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին Առ. 3.19-26։ Եզկ. 40.3-10։ Ա. Պտ. 2.1-10։ Մտ. 16.3-19։

Կիրակի 14 Օգոստոսի 2022;
Կիր. ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԻ Երգ. 4.9-15, 8.14։ Ես. 7.10-16։ Գղ. 3.29-4.7։ Ղկ. 2.1-7։

Երկուշաբթի 15 Օգոստոսի 2022;
Բ օր Վերափոխման։ Յիշատակ մեռելոց Առ. 11.30-12.4։ Զք. 2.10-13։ Բ. Կր. 6.16-7.1։ Ղկ. 1.39-56։

Երեքշաբթի 16 Օգոստոսի 2022;
Գ. օր Վերափոխման Երգ 6.3-8։ Մղ 3.1-2։ Գղ 3.24-29։ Ղկ 2.1-7։

Չորեքշաբթի 17 Օգոստոսի 2022;
Դ. օր Վերափոխման Երգ 4.9-15, 8.14։ Ես 7.10-16։ Գղ 3.29-4.7։ Ղկ 2.1-7։

Հինգշաբթի 18 Օգոստոսի 2022;
Ե. օր Վերափոխման Առ 11.30-12.4։ Զք 2.10-13։ Բ Կր 6.16-7.1։ Ղկ 1.39-56։

Ուրբաթ 19 Օգոստոսի 2022;
Զ. օր Վերափոխման Երգ 6.3-8։ Մղ 3.1-2։ Գղ 3.24-29։ Ղկ 2.1-7։

Շաբաթ 20 Օգոստոսի 2022;
Է. օր Վերափոխման Երգ 4.9-15, 8.14։ Ես 7.10-16։ Գղ 3.29-4.7։ Ղկ 2.1-7։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ