Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Sunday, 27 March 2022

Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)
Մեծ պահքի հինգերորդ կիրակին ունի արարչութեան հինգերորդ օրւայ ու այս կեանքի հինգերորդ դարի խորհուրդը և կոչւում է «Դատաւորի կիրակի»: Այս անունը նոյնպէս վերցւած է այդ օրն ընթերցւող Ճաշու Աւետարանից: Ըստ եկեղեցու հայրերի մեկնաբանութեամբ պատմւում է, որ Աստւած՝ Արդար Դատաւորը, ամբողջ մարդկային բնութեան մէջ, հաստատել է մարդկային միտքը, որ պիտի համադրի մարմնի եւ դրա զգայարանների ու հոգու հաղորդակցութիւնը։ Երբ մարդկային մարմինը ոտնահարում է Աստծու օրէնքը եւ կատարում է իր ցանկութիւնը ու մարդուն դէպի մեղք է առաջնորդում, հոգին մտքին է բողոքում ու երբ պատասխան չի ստանում, աղօթքով դիմում է Արդար դատաւորին։ Այս թեմայի շուրջ Պօղոս առաքեալը հռոմէացիներին գրւած նամակի եօթերորդ գլխում տեսնում ենք, որ նա ուսուցանում է երբ մարմնի անդամների մէջ դրւած օրէնքը հակադրւում է Աստծու օրէնքին, պիտի դիմել Քրիստոսին, որը իր շնորհներով կը կարողանայ ազատել մեզ այդ խղճալի վիճակից։
Այս առակը նաեւ յորդորում է յարատեւ աղօթել եւ չձանձրանալ։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսը անգամներ ուսուցանել է, որ անդադար պիտի աղօթենք, որպէսզի գայթակղութեան մէջ չընկնենք, ու պատրաստ լինենք վերջին օրը, Նրա ատեանի առջեւ կանգնելու համար։ Յիսուսը նաեւ ուսուցանում է մեզ թէ մեր աղօթքը պիտի լինի խոնարհութեամբ ու մեղքերի խոստովանութեամբ։ Եսայիա մարգարէի գրքում Աստւած ասում է, որ մարդու աղօթքը իրեն չհասնելու պատճառը նրա մեղքն է։ Առաքեալը եւս հետեւելով Տէրունի խօսքին, հաւատացեալներին քաջալերում է ամէն տեղ սուրբ ձեռքերով եւ բարի խղճմտանքից աղօթք բարձրացնենք Աստծուն։ Յակոբոս Տեառնաեղբայրը եւս Յիսուսի այս խօսքին վստահելով թէ «Խնդրեցէք եւ պիտի տրւի ձեզ» յորդորու մ է վստահութեամբ խնդրել Աստծուն։
Յիսուսը ասում է․«Եթէ հաւատքով, խնդրէք Հօրից, Նրա անունով կտայ խնդրողին։»

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Ուրբաթ 08 Սեպտեմբերի 2023;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան յԱննայէ

Շաբաթ 09 Սեպտեմբերի 2023;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
Տօն Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 30 Սեպտեմբերի 2023;
Տօն Գէորգ զօրավարի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 17 Սեպտեմբերի 2023;
ԽԱՉՎԵՐԱՑ Եսայի 49.13-23։ Գաղատացիներ 6.14-18։ Յովհ. 3.13-21։

Երկուշաբթի 18 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի։ Յիշատակ Մեռելոց Եսայի 65.22-25։ Ա Կորնթացիներ 2.6-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.22-36։

Երեքշաբթի 19 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Բարուք 4.36-5.9։ Եբրայեցիներ 3.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 2.12-22։

Չորեքշաբթի 20 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Սոփոնիա 3.14-17։ Եբրայեցիներ 9.11-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 16.13-19։

Հինգշաբթի 21 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Եկեղեցւոյ Եսայի 2.1-6։ Եբրայեցիներ 12.18-27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 21.12-17։

Ուրբաթ 22 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Զաքարիա 14.5-11։ Փիլիպեցիներ 2.5-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 19.16-22։

Շաբաթ 23 Սեպտեմբերի 2023;
Տօն է Ս. Խաչի Եսայի 51.4-11։ Ա Տիմոթէոս 6.13-16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.37-52։

Կիրակի 24 Սեպտեմբերի 2023;
ԱՁ. Բ կիր. զկնի Ս. Խաչի ԵՍԱՅԻ 14.3-17։ Բ Կորնթացիներ 10.18-11.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 10.1-12։

Երկուշաբթի 25 Սեպտեմբերի 2023;
Բշ. ԱԿ. Պահք: Սրբոցն Մամասայ, Փիլիկտիմոնի եւ Սիմէօնի Սիւնակեցւոյն Առակներ 8.9-11։ Եսայի 55.10-13։ Բ Կորնթացիներ 5.1-5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12-19։

Երեքշաբթի 26 Սեպտեմբերի 2023;
Գշ. ԲՁ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մարիանեայ եւ Շուշանայ` դստերն Մեծին Վարդանայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ