Search

انتخاب زبان



ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ


Այսու անձնապէս եւ յանուն մեր Պատգամաւորական Ժողովի, Կրօնական, Թեմական Խորհուրդների,  Հաշւեքննիչ մարմնի եւ ողջ ժողովականութեան խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում տկն. Ալվարդ Մինասեանին, Մինասեան ընտանիքին եւ միւս բոլոր հարազատներին իրենց կրած ծանր ու անփոխարինելի կորստի՝ ԱԼԲԵՐՏ ՄԻՆԱՍԵԱՆ-Ի ցաւալի մահւան առթիւ:

Աղօթում եւ մաղթում ենք որ Աստւած իր լոյսերի մէջ հանգչեցնի նորոգ հանգուցեալի հոգին եւ իր հարազատներին Ս. հոգւոյն մխիթարութիւնը պարգեւի:

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Համաճարակի տակնապալի այս օրերի զոհերից եղաւ գաղութիս վաստակաշատ դաստիարակ եւ տաղանդաշատ բանաստեղծ Ալմինը, Ալբերտ Մինասեանը:
Խորապէս ցաւում ենք իր տխուր մահւան առիթով որովհետեւ մեր գաղութը ինչու չէ նաեւ հայ աշխարհը կորցրեց իր արժանաւոր զաւակներից մէկին: Ալմինը որպէս բանաստեղծ հայ գրականութեան մէջ իր ինքնուրոյն տեղը գրաւել է, որպէս մնայուն քաղաքացի գրականութեան պանթէոնին:
Աղօթում ենք իր հոգու խաղաղութեան եւ իր ընտանեկան պարագաների մխիթարութեան համար:

 

تماس با ما

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


روابط عمومی شورای خلیفه گری:
pr@tehranprelacy.com